Մոսկվան պատային վիճակ ստեղծեց Նիկոլի համար

Ուշագրավ մթնոլորտ է ձևավորվել Մոսկվայում, որտեղ տարբեր երկրների ղեկավարներ են ժամանել՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը մասնակցելու: Երեկվանից Մոսկվայում են գտնվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Երևանում ակտիվ քննարկվում է Փաշինյան-Ալիև հանդիպման կազմակերպման հնարավորությունը: Սակայն, մինչև Փաշինյանի և Ալիևի՝ Մոսկվա ժամանելը Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման առիթով Մոսկվա ժամանող Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում չի պլանավորվել, քանի որ «ՀՀ նախագահը չի ժամանելու Մոսկվա»։ Պեսկովն ասել է հետևյալը․ «Հայաստանը Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Ադրբեջանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Երկու առաջնորդների համար էլ նախատեսված են հանդիպումներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այնուհետև, երբ Մոսկվա է ժամանել Ալիևը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրա հետ հանդիպմանն ակնարկել է, թե Մոսկվա այցը լավ հնարավորություն է ծանոթանալու՝ «ինչ-որ մեկի հետ»: «Հույս ունեմ, օգտակար և հետաքրքիր ժամանակ կանցկացնեք Մոսկվայում: Հետաքրքիր ասելով՝ նկատի ունեմ, որ խաղը կլինի գեղեցիկ, իսկ օգտակար՝ որովհետև այլ երկրներից Ձեր բազմաթիվ գործընկերներ այստեղ են, և հնարավորություն կա հանդիպել նրանց հետ, ծանոթանալ»,- Ադրբեջանի նախագահին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ Ալիևը Մոսկվայում իրեն հետաքրքրող թեմաները կարող է քննարկել ԱՊՀ գործընկերների հետ: Պեսկովի հայտարարությունը վկայում է այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ռուսաստանի համար ցանկալի ձևաչափը Ալիև-Սարգսյանն է, այլ ոչ թե Ալիև-Փաշինյան: Բացի այդ, Պուտինը Ալիևի հետ հանդիպմանը, մեղմ ասած՝ օգտագործել է ոչ դիվանագիտական ձևակերպում՝ «ինչ-որ մեկի» հետ հանդիպել-ծանոթանալու մասով: Սա, մեղմ ասած, խիստ որոշակի վերաբերմունք է Մոսկվայի կողմից: Սա իսկապես հետաքրքիր իրավիճակ է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Փաշինյանը ղարաբաղյան թեմայով խոսելիս մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ալիևի հետ: Նկատենք, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը կարող էր այս իրավիճակում տեղին լիներ, երբ որոշակիորեն մեծացել է լարվածությունը շփման գծում, Նախիջևանի կողմում, և թեկուզ անօգուտ երկխոսությունը, որոշակի երաշխիք է՝ ռազմական գործողությունների չբռնկման համար: Բայց այստեղ նաև այլ խորքային հարց կա՝ Մոսկվայի դերակատարության հարցը՝ Փաշինյան-Ալիև հանդիպում չկազմակերպելու բացատրության տեսանկյունից: Այսինքն, Մոսկվան որոշել է, որ ԼՂ-ի հարցով Ալիևի հետ Արմեն Սարգսյա՞նը պետք է բանակցի, այսինքն, Արմեն Սարգսյանին ավելի՞ են վստահում, քա՞ն Փաշինյանին: Իսկ գուցե Ալիևն է նման պայման դրել Մոսկվայի առջև, որ կբանակցի միայն Արմեն Սարգսյանի հետ, քանի որ Փաշինյանին իրեն հավասար չի համարում... Ամեն դեպքում, Մոսկվայում գտնվող Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում չկազմակերպելը Կրեմլի կողմից որոշակի վերաբերմունքի ցուցադրություն է, որի հիմքում, դեռ պետք է հասկանալ, թե ինչ նպատակներ ու հետևանքներ կարող են լինել: Թամար Բագրատունի

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am