Հարիսոն Ֆորդին կնկարահանվի հինգերորդ «Ինդիանա Ջոնս»-ում
Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը Հարիսոն Ֆորդին կնկարահանի դերասան Ինդիանա Ջոնսի հինգերորդ ֆիլմում: Այդ մասին հայտնում է The Hollywood Reporter-ը՝ հղում կատարելով Disney ընկերությանը: Նախորդ չորս ֆիլմերը թողարկել է Paramount ստուդիան: Հինգերորդով կզբաղվի Disney-ը: «Ինդիանա Ջոնսը կինոմատոգրաֆիայի պատմության մեծագույն հերոսներից մեկն է»,- հայտարարել է Disney-ի ղեկավար Ալան Հորնը: Նոր ֆիլմի անվանումը դեռևս չի հայտարարվում: Այն դուրս կգա կինովարձույթի 2019 թվականի հուլիսի 19-ին: Ինչպես նշում է պարբերականը, հինգերորդ մասի թողարկման պահին Ֆորդը կլինի 77 տարեկան:
