Սուրեն Պապիկյանը՝ մարզպետների կադրային ջարդի մասին
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հերքում է տեղեկությունները, թե նորանշանակ մարզպետները կադրային ջարդ են իրականացնում: Կառավարության նիստից հետո, անդրադառնալով լրագրողների դիտարկման, ըստ որի՝ մարզպետները հայտարարել են, թե աջ ու ձախ կանդրային ջարդ են սկսելու, օրինակ, Շիրակի մարզպետը մտել է շենք, ու ասել՝ պահակից մինչև մարզպետ փոխելու եմ, Սուրեն Պապիկյանն ասաց, որ նման բան չի կարող լինել: «Կարող է լինել հետևյալը. այնտեղ կան հայեցողական պաշտոններ, որը մարզպետն իր հայեցողությամբ կարող է փոխել, դա իր աշխատակազմն է, իսկ մնացյալը լինելու է մրցութային կարգով: Այս պահին մրցույթներ անցկացնել պարզապես չեն կարող»,- նշեց նա: Նախարարը հայտարարեց, թե չի կարծում, որ Կոտայքի մարզպետն իրեն թույլ է տվել ստիպել քաղաքապետին հրաժարական տալ:
