Ավետիք Էլոյանը ԱՄՆ-ից ՝Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Կառավարության այսօրվա նիստում Ավետիք Էլոյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ։ Հարցը դեռ կառավարության հունիսի 11-ի նիստի օրակարգում էր: Ներկայացնելով միակ թեկնածու Ավետիք Էլոյանին՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել էր, որ Ա.Էլոյանն ինքնաթիռում է։ «Նա ինքնաթիռում է, ժամը 23-ին կլինի Հայաստանում։ Միացյալ Նահանգներում էր Ա.Էլոյանը», - ասել էր Տ.Ավինյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր, որ այդպես չի կարելի։
