Թույլ չենք տա, որ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում. Նիկոլ Փաշինյան
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց այն մասին, որ անընդունելի է համարում, որ քրեածին տարրերը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները: «Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա», - գրված է Փաշինյանի ֆեյսբուքյան էջում:
