ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վլադիմիր Գասպարյանն էն տղեն չի, որ զանգեն ասեն` թողեք կամ մի թողեք. Դոն Պիպո
Ինչպես հայտնի է` Էջմիածին քաղաքի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել` պահանջելով քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը: Քիչ առաջ Էջմիածնի հրապարակ ժամանեց Արթուր Ասատրյանը` Դոն Պիպոն: Նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե հանրահավաքին մասնակցում է որպես 60 հազար բնակիչներից մեկը, ոչ թե որպես կազմակերպիչ: Արթուր Ասատրյանն անդրադարձավ նաև իր և ԱԺ ՀՀԿ խմբակցության գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանի հարաբերություններին և Վլադիմիր Գասպարյանի հետ կապված պատմությանը: «Այդ հարցը կարող եք պարոն Գասպարյանին տալ: Նա հստակ կպատասխպանի: Առաջինը` պարոն Գասպարյանը այդ տղան չէր, որ ինչ-որ մեկը զանգեր, ասեր` թողեք կամ մի թողեք»,- հավելեց Դոն Պիպոն: Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
