Վարչապետն ու ռուսական նժարը. քարերից մեկը պառկած էր հողին

«Հեղափոխությունը ինձ հույս էր ներշնչում Հայաստանի լճացած արտաքին քաղաքականության առողջացման իմաստով, հույս ունեի, որ նախ եւ առաջ մենք հավասարակշռելու ենք այդ նժարը, որը ոչ թե շեղված էր, այլ ուղղակի քարերից մեկը պառկած էր հողին ՝ մեր անհեթեթ ստրկամտության եւ օկուպացման հետեւանքով։ Ինձ այս ամենում ոչ այնքան անհանգստացնում է, որ վարչապետը երեք այցերից երկուսը կատարել է Ռուսաստան, որքան այն, որ նա ոչ մի այց չի կատարել Եվրոպա, թեև նա արդեն մայիսի 16-ին ստացել էր ԵՄ հանձնակատար Մոգերինիի հրավերը եւ չի օգտվել այդ հնարավորությունից», – Henaran. am– ի հետ զրույցում ասաց հրապարակախոս Տիգրան Խզմալյանը ՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի արտասահմանյան այցելություններին։ Նշենք, որ վարչապետի երեք արտասահմանյան այցելություններից երկուսը ՌԴ է եղել եւ Փաշինյանը աշխատանքային այցով Մոսկվայում էր գտնվում ու նախօրեին հանդիպել է ՌԴ նախագահի, վարչապետի հետ։ Սա Վլադիմիր Պուտինի հետ նրա երկրորդ հանդիպումն է, առաջինը մայիսի 14-ին էր Սոչիում, որտեղ ՀՀ վարչապետը մասնակցում էր ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին։ Հիշեցնենք, ավելի վաղ, մայիսի 9-ին ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Փաշինյանի հետ հեռախոսազրույց էր ունեցել եւ նրան հրավիրել առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել Բրյուսել։ Մամուլը գրել էր, որ Փաշինյանին Եվրոպայում սպասում էին մայիսի 16-ին, սակայն նա այդպես էլ չմեկնեց։ Տիգրան Խզմալյանն ասաց, որ երբեք չի թաքցրել Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի իր տեսլականը եւ այս իրավիճակում իր եւ իր նման մտածող գործիչների համար աշխատելու հնարավորություն է ստեղծվել։ «Վիճակը փոխվել է այն առումով, որ մենք այլեւս կարող ենք ոչ թե անզոր ընդդիմության դիրքերից խոսել, այլ եթե սա իսկապես քաղաքացիների հեղափոխություն է, ինչին ես հավատում եմ որպես շարքային մասնակից, մենք ուղղակի ինքներս որպես հասարակության մի մաս, պետք է եզրակացություն անենք, եւ ես այդ եզրակացությունն ինձ համար արեցի» – շարունակեց Խզմալյանը եւ հավելեց. «Հեղափոխությունը համամարդկային եւ տվյալ դեպքում եվրոպամետ արժեքների շուրջ համախմբվելու եւ այնպիսի հասարակական, ինչո՞ւ չէ նաեւ քաղաքական բեւեռ ստեղծելու հնարավորություն է ընձեռել, որն իր վրա կվերցնի այս շեղված հավասարակշռությունը»։

դիտվել է 95 անգամ
Լրահոս
«Փաշինյանը ծախված, դավաճան մարդ է․ մարդ անվանելն էլ մի քիչ ամոթ է»․ քաղաքացի (video) «Այս իշխանությունը հենց հիմա ընտրակաշառք է բաժանում․ ի՞նչ լուր է տարածվել երեկ» Միքայելյան (video) Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video) Պուտինը պաշտոնապես զգուշացրել է Ալիևին ու Էրդողանին (video) Ասեմ՝ ոնց է Եվրոպան Մակրոնի գլխավորությամբ գցելու Հայաստանին․ Հրանտ Մելիքյան (video) Ասեմ՝ ինչ է անելու Ադրբեջանը, եթե Նիկոլն ընտրվի հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան (video) ՀՐԱՏԱՊ․ «Նիկոլենք մասսայական փողեր են փոշիացնում» (video) Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. «Ազատություն» Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Փաշինանն էլ չի դիմանում․ ինքն իր թվերի մեջ խառնվել է․ Նարեկ Կարապետյան (video) Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը․ Milliyet ԱՄՆ-ի ռազմական հարձակումն ագրեսիվ գործողություն է Իրանի ժողովրդի դեմ․ Իսմայիլ Բաղայի Չենք կարող օգնել․ անգամ իրենց հարցումներով՝հաջորդ իշխանությունը Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու.Կարապետյան (video) Բանկի կողոպուտի ժամանակ սպանել են երկու մարդու Իրանն ակտիվացրել է ստորգետնյա պահեստներից զինամթերք դուրս բերելու ջանքերը. NBC News «Բոտեքսի զոհ Անուշավանի մասին ինչ է մտածում Կաթողիկոսը» (video) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն #ՀԻՄԱ․ Նիկոլն ու Ալիևը հենց հիմա ունեն փակ կապ․ քաղաքական վերլուծաբան Հրանտ Միքայելյան (video) Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Կալլասի հետ Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր․ Հաջիև 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան (video) Մինչև վաղը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի դպրոցներում դասերը կանցկացվեն հեռավար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am