Իսկականից ուզում եմ Էջմիածնում արդարություն լինի․ պարտականություն ունեմ մորս աղոթքների դիմաց․ Արթուր Ասատրյան
Այսօր Էջմիածնում «Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ» ՀԿ-ն կազմակերպել է հանրահավաք՝ պահանջելու Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի՝ ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդու հրաժարականը և նշանակել Էջմիածնի քաղաքապետի արտահերթ ընտրություններ։ Հանրահավաքին մասնակցում էր նաև Էջմիածինցի հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը (Դոն պիպոն):
