Լուկաշենկոյի առաջին «նվերը» Նիկոլին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հեղել Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Ուղերձում Արմեն Սարգսյանը շնորհավորելով երկու երկրների համար նշանակալի տարեթվի՝ Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ, արձանագրում է, թե տարբեր ոլորտներում միջպետական համագործակցության նշանակալի դրական փորձ է կուտակվել: «Անկասկած է, որ ինտենսիվ քաղաքական երկխոսությունը, հայ-բելառուսական փոխգործակցության ներուժի բացահայտմանը, առևտրատնտեսական փոխշահավետ գործակցության զարգացմանն ու հումանիտար ոլորտում կապերի հետագա ընդլայնմանն ուղղված գործնական քայլերը լիովին համապատասխանում են մեր երկրների զարգացման երկարաժամկետ շահերին: Համոզված եմ, որ ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում Երևանի և Մինսկի առավել սերտ համագործակցությունը, ինչպես նաև գործակցությունը բազմակողմ միջազգային հարթակներում հետագայում ևս կարևոր դեր կունենան երկու երկրների գործընկերության ողջ համալիրի դինամիկ զարգացման գործում»: Այս շնորհավորանքը պակաս զավեշտալի կլիներ, եթե նույն օր ադրբեջանական մամուլում չհայտնվեր մի ուշագրավ տեղեկություն: Պարզվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է հրթիռային նոր զորամասի բացման արարողությանը, որտեղ նրան են ներկայացրել բելառուսական «Պոլոնեզ» և իսրայելական LORA հրթիռային համակարգերը: Ավելի վաղ ռուսական «Կոմերսանտ» թերթը հայտնել էր, որ Ադրբեջանը պատրաստվում է Բելառուսից գնել 10 «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Ադրբեջանի նախագահին ներկայացրել են նաև իսրայելական արտադրության LORA օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրներ: LORA-ն կարող է օգտագործվել ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային բազավորման, ենթակառուցվածքների տարրեր (կապի հանգույցներ, էլեկտրակայաններ և այլն) խոցելու համար: Իսրայելի դեպքում, մենք իհարկե չենք կարող բողոքել, թե այս ի՞նչ է անում, Հայաստանի իշխանությունների դեմքին ժպտում են, մեր թիկունքում Հայաստանի հակառակորդին զենք են վաճառում, այն էլ ինչպիսի զենք: Հայաստան-Իսրայել փոխադարձ երկկողմ պարտավարություններն, այսպես ասած՝ այդ մակարդակում չեն: Բայց ինչ ասես՞ Լուկաշենկոյի դեպքում, ով Հայաստանի իշխանությունների հետ հանդիպմանը ժպտում, գովեստի խոսքեր է շռայլում, բայցև շարունակում է զինել Հայաստանի հակառակորդին: Պաշտոնական Երևանը քննադատել է ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակից Բելառուսի կողմից «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի վաճառքն Ադրբեջանին: «Դա այնքան էլ տրամաբանական չէ», երեկ «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում ասել է փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը: «Բելառուսը, լինելով մեզ բարեկամ երկիր, մեզ հետ ներգրավված լինելով մի շարք բազմակողմ ֆորմատներում և ունենալով դաշնակցային պարտավորություններ, այս ամենը հաշվի առնելով՝ մեզ համար շատ ցավալի է, որ Բելառուսը զինատեսակներ է վաճառում մեզ հետ կոնֆլիկտ ունեցող պետությանը: Եվ ես կարծում եմ, որ մենք, ինչպես նախկինում, այնպես էլ հետագայում, այս հարցերը համապատասխան կերպով կբարձրացնենք: Կարծում եմ, որ սա այնքան էլ տրամաբանական չէ, հաշվի առնելով Հայաստանի և Բելառուսի միջև գոյություն ունեցող բարեկամական և դաշնակցային հարաբերությունները»,- «Ազատության» եթերում նշել է փոխարտգործնախարարը: Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ չնայած պաշտոնական Երևանի հրապարակային քննադատություններին՝ հեռահար այդ կայաններն արդեն հասել են Ադրբեջան և այսօր արդեն ցուցադրվել են նախագահ Իլհամ Ալիևին: Ըստ Բաքվի, դրանք կարող են հարվածներ հասցնել մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա և խոցել հակառակորդի թիրախները 80 կմ շառավղով: Ավելի վաղ ռուսական «Կոմերսանտը», հղում անելով Բելառուսի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած իր աղբյուրներին, գրել էր, թե Մինսկը Բաքվին նման տասը համակարգ է վաճառելու: Այս հարցով բանակցությունները սկսվել էին դեռ անցյալ տարի, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել էր Մինսկ, որտեղ հայտարարել էր, թե պատրաստվում են համագործակցության նոր ծրագրեր իրականացնել: Հստակ մանրամասներ կողմերը չէին հաղորդել, սակայն լրագրողները լուսանկարներում արձանագրել էին Հասանովին՝ «Պոլոնեզ» համակարգն ուսումնասիրելիս: Պաշտոնական Երևանն, ի պատասխան, քննադատել էր գործարքը: ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անցած ամիս «Ազատության» հետ զրույցում փաստել էր՝ անընդունելի է զենքի վաճառքը «Ադրբեջանի նման պետությանը»: «Ափսոսում ենք, որ անկախ նրանից, թե վաճառողն ով է, ՀԱՊԿ անդամ է, թե այլ պետություն, Ադրբեջանի նման պետությանը զենք է վաճառում: Պետություն, որն ըստ էության՝ չունի որևէ տեսակի քաղաքացիական վերահսկողություն զինված ուժերի նկատմամբ, պետություն, որը վարում է ապակայունացնող քաղաքականություն տարածաշրջանում, պետություն, որը բռնել է դեստրուկտիվ ճանապարհ և ռազմականացնում է իրավիճակը, նման պետությանը վաճառում են ընդհանրապես զինատեսակներ: Մենք այդ կապակցությամբ ափսոսանք ենք հայտնում», դեռ ապրիլին ասել էր Արծրուն Հովհաննիսյանը: Բելառուսի նախագահը, մինչդեռ, պնդել էր՝ իրենք որևէ պայմանագիր չեն խախտում, և ինքն էլ որևէ մեկի առաջ արդարանալու կարիք չի տեսնում: «Ընդամենն ուզում եմ ասել, որ մեր հարաբերությունները ոչ մի դեպքում չեն խախտում որևէ միջազգային պայմանագիր, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որևէ բանաձև: Մենք ինքնիշխան ու անկախ պետություն ենք և իրավասու ենք որոշել մեր համագործակցության ուղղությունները: Մենք Ադրբեջանի հետ ընդհանրապես որևէ խնդիր չունենք և շատ լավ ենք հիշում, թե Բելառուսի համար դժվարին պահերին Ադրբեջանի նախագահն ինչպես է մեզ օգնել»,- ասել էր Ալեքսանդր Լուկաշենկոն: Ի դեպ, Բաքուն բելառուսական «Պոլոնեզը» ցուցադրեց Ալմաթիում մեկնարկած՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստին ընդառաջ, որին մասնակցում են Բելառուսի և Հայաստանի արտգործնախարարները: Ինչպես ասում են՝ ահա և Նիկոլ Փաշինյանի կառավարության համար առաջին «նվերը»: Թամար Բագրատունի

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Փաշինյանը Սարիկի վրա կատաղել է․․․ «էդ պիղծը» ո՞վ է, որ բան ասի․ Մանուել Մանուկյան (video) Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան «Դուք պետք է իմանաք՝ Ռուսաստանն այս կլոունների հետ ինչ հաշիվ ունի»․ Անդրանիկ Միհրանյան (video) Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ Նիկոլի Մարիամ Փաշինյանի թալանը նորաձև է․ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ փաստերով (video) Ինչո՞վ են Աննան ու Նիկոլը խաբել ՔՊ-ականներին․․․ Մանուել Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ. Իրանն այլևս պատերազմ է բերելու իր ամենասարսափելի զենքը. քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video) Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am