ՀՀԿ-ում մնաց 36 պատգամավոր

Այսօր խորհրդարանում հերթական աննախադեպ իրադարձությունն արձանագրվեց. տապալվեց Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունը: Թեկնածուն առաջադրվել էր Դատավորների ընդհանուր ժողովի կողմից, որն է դատավոր Ելիզավետա Դանիելյանը: Ելիզավետա Դանիելյանը որպես ՍԴ անդամի թեկնածու պետք է փոխարիներ ՍԴ փոխնախագահ Վոլոդյա Հովհաննիսյանին, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հունիսի 15-ին: Նա անցնում է կենսաթոշակային տարիքի։ Այդ պատճառով էլ ՍԴ նախագահը դիմել է Դատավորների ընդհանուր ժողովին ՍԴ անդամի թեկնածու առաջադրելու համար։ ՍԴ դատավորի պաշտոնում Ելիզավետա Դանիելյանի թեկնածությանը գաղտնի քվեարկության ժամանակ կողմ էր քվեարկել 36, դեմ՝ 17 պատգամավոր: Սակայն պահանջվում էր 63 ձայն: Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները քվեարկությանը չմասնակցեցին: Այս ուժերի ներկայացուցիչները քվեարկությանն իրենց բոյկոտը բացատրեցին այն հանգամանքով, թե իբր թեկնածուն նախորդ օրը որեւէ հարցի հստակ չէր պատասխանել եւ չի կարող ինքնուրույն կարծիք ունենալ: Սակայն ակնհայտ է, որ նրանց դիրքորոշումը պայմանավորված է քաղաքական նոր իրողություններով, դատական իշխանությունը դեռեւս գտնվում է նախկին իշխանությունների ազդեցության տիրույթում, դրանով պայմանավորված է թեկնածուի նկատմամբ անվստահությունը: Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ազգային ժողովում ՍԴ անդամի ընտրությունը տապալվում է: Մինչ այդ ՀՀ նախագահը ՍԴ անդամի պաշտոնում առաջադրել էր Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Այդ ժամանակ էլ խորհրդարանական «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները բոյկոտեցին քվեարկությունը, ինչի պատճառով Էմիլ Բաբայանը ՍԴ անդամի պաշտոնում չընտրվեց: Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 51, դեմ՝ 3 պատգամավոր: Այդ քվեարկությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ դեռ նոր էր Նիկոլ Փաշինյանը վարչապետ դարձել ու ՀՀԿ-ից նման մասշտաբի արտահոսք չկար: Այսօր ՀՀԿ-ն խորհրդարանում ունի 52 պատգամավոր, սակայն քվեարկության պատկերն այլի մասին է փաստում: ՀՀԿ-ից ընդամենը 36 պատգամավոր է կողմ քվեարկել Դանիելյանի թեկնածությանը, 17-ը դեմ են, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ն փաստացի այդքան պատգամավոր ունի ու գնալով կորցնում է իր իշխանությունը: Եթե շաբաթներ առաջ 51 պատգամավոր գաղտնի քվեարկության ժամանակ հավատարիմ էր մնում ՀՀԿ-ի որոշմանը, ապա այսօր իրավիճակը այլ է, ժամանակը ՀՀԿ-ի օգտին չի աշխատելու: Օրենքի համաձայն 15 օր հետո դատավորների խորհուրդը նոր թեկնածու է ներկայացնելու, եթե այդ անգամ էլ տապալվի քվեարկությունը, թեկնածու ներկայացնելու հերթը կառավարությանն է: Անի Սահակյան

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am