Վարչապետը տեղյա՞կ է տեղի ունեցածին և կիսո՞ւմ է ԿԳ նախարարի կեցվածքը. Տեր Մեսրոպ քահանա Արամյան

«Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը հակված չէ մտածելու, որ «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի շուրջ բարձրացված աղմուկը հաճելի է կառավարության բոլոր անդամներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆեյսբուքյան գրառման միջոցով Տեր Մեսրոպ քահանա Արամյանն իր խոսքն է ուղղել ՀՀ վարչապետին՝ հարց բարձրացնելով՝ արդյոք տեղյա՞կ է նա տեղի ունեցածին և կիսո՞ւմ է ԿԳ նախարարի կեցվածքը: «Եթե ոչ, ժամն է որոշում կայացնելու: Եթե կասեցվում է ԱԲ-ի մուտքը դպրոցներ և այս սեպտեմբերից նախատեսված 14 մարզային դպրոցները չեն սկսում ԱԲ-ի ծրագիրը, ապա կոպտորեն ոտնահարվում է հազարավոր երեխաների կրթության իրավունքը և արժեզրկվում են պետության կողմից կրթությունը բարելավելու բոլոր խոստումները»,-գրել է նա: Տեր Մեսրոպ քահանա Արամյանը թվել է «Արարատյան բակալավրիատ»-ի առավելությունները՝ նշելով, որ այն համակարգային լուծում է մի կրթական համակարգի համար, որը չունի համակարգային լուծում: «Խնդիրներն անձնավորելը բովանդակային խոսակցությունից խուսափողների վերջին հույսն ու հանգրվանն է: Բավական է ասել` «Ահա՛ չարիքը և մեր բոլոր դժբախտությունների պատճառը. նա՛ է մեղավորը, որ մենք ոչինչ չստեղծեցինք», և գայթակղեցնելու ենք բովանդակությունից անտեղյակ և դատապարտելու պատրաստ մի ստվար զանգված: Նախ` պետության հետ աշխատելը չարիք համարելն արժեզրկում է պետության գաղափարը և անհույս դարձնում պետության խոստումներին վստահելը: «Նախորդներն անխտիր չարիք են» կեղծ թեզը հարց է առաջացնում. իսկ ո՞րն է ձեր ստեղծած բարիքը: Եթե դու ոչինչ չես ստեղծել, դու ըստ էության չունես ստեղծածը գնահատելու կարողություն և չափանիշ: Հայաստանում չկա միջազգայնորեն ճանաչված հայալեզու այլ ծրագիր` բացի ԱԲ-ից: Այսպիսի ծրագրի ստեղծումը տևելու է տարիներ և պահանջելու է հսկայական միջոցներ: Երկրորդ` պետական պաշտոնյան պետք է անաչառ լինի: Անձնավորված անհիմն խոսակցությունը և պետական դիրքի չարաշահումը ականապատ դաշտ են նրա համար: Մի անգամ Ավետիք Իսահակյանին ասում են. «Վարպե՛տ, այսինչ մեկն անընդհատ չարախոսում է ձեր մասին»: Իսահակյանը պատասխանում է. «Զարմանալի է, ես նրան երբեք լավություն չեմ արել»: Վարպետի հետ ես էլ եմ զարմանում և առավել քան զարմանում, որովհետև ներկայիս ԿԳ նախարարին ոչ միայն լավություն չեմ արել, այլև բարեբախտաբար ծանոթ չեմ անգամ: Քանի որ անձնական թշնամանքի ենթատեքստ փնտրողներին էլ վերջնականապես հիասթափեցրի, մնում է մի բան` մեր բազմիցս առաջարկած երկխոսության հնարավորությունն օգտագործել: Մենախոսությունները եւ միակողմանի հարձակումները փակուղի են»,-գրել է Տեր Մեսրոպ քահանա Արամյանը: ՀՀ Կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե Տեր Մեսրոպ քահանա Արամյանը Հայաստանի կրթական համակարգին ամենամեծ վնասը հասցրած անձանցից է, քանի որ փորձ է արել «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակներում «էլիտարիզացնել կրթությունը»: Նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ հանձնարարել է «Արարատյան բակալավրիատ»-ի ֆինանսական աուդիտ իրականացնել:  Տեր Մեսրոպ քահանա Արամյանն ասում է, որ իրականացվում է ոչ թե աուդիտ, այլ ուսումնասիրություն:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ասեմ՝ ոնց է Եվրոպան Մակրոնի գլխավորությամբ գցելու Հայաստանին․ Հրանտ Մելիքյան (video) Ասեմ՝ ինչ է անելու Ադրբեջանը, եթե Նիկոլն ընտրվի հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան (video) ՀՐԱՏԱՊ․ «Նիկոլենք մասսայական փողեր են փոշիացնում» (video) Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. «Ազատություն» Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Փաշինանն էլ չի դիմանում․ ինքն իր թվերի մեջ խառնվել է․ Նարեկ Կարապետյան (video) Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը․ Milliyet ԱՄՆ-ի ռազմական հարձակումն ագրեսիվ գործողություն է Իրանի ժողովրդի դեմ․ Իսմայիլ Բաղայի Չենք կարող օգնել․ անգամ իրենց հարցումներով՝հաջորդ իշխանությունը Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու.Կարապետյան (video) Բանկի կողոպուտի ժամանակ սպանել են երկու մարդու Իրանն ակտիվացրել է ստորգետնյա պահեստներից զինամթերք դուրս բերելու ջանքերը. NBC News «Բոտեքսի զոհ Անուշավանի մասին ինչ է մտածում Կաթողիկոսը» (video) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն #ՀԻՄԱ․ Նիկոլն ու Ալիևը հենց հիմա ունեն փակ կապ․ քաղաքական վերլուծաբան Հրանտ Միքայելյան (video) Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Կալլասի հետ Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր․ Հաջիև 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան (video) Մինչև վաղը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի դպրոցներում դասերը կանցկացվեն հեռավար Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև #ՈՒՂԻՂ․ Վե՛րջ ենք տալիս սրան․ Սամվել Կարապետյանի կարևոր առաջարկը (video) Մենք չգիտենք, օրինակ, Իոանիսյանը Նիկոլ-Աննա զույգի ռեալիթի շոուի մա՞ս է դարձել թե՞ դա իրական հայց է Իսրայելը «Հեզբոլլահ»-ի շուրջ 40 թիրախների է հարվածել Լիբանանի հարավում «Մակրոնը գալիս է․ գրպանում ունի Հայաստանը Թուրքիային հանձնելու թուղթը»․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am