Ինչ գնով է Ալիևը իշխանություն պահում

Ադրբեջանում քաղաքական ճնշումներն ու հետապնդումները ողջ թափով շարունակվում են: Հակառակ ակնկալիքների՝ Ադրբեջանում 2018 թ. առաջին կեսին մարդու իրավունքների բնագավառում իրավիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև ուղեկցվել է ճնշումների և հետապնդումների նոր ալիքով: Ըստ ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության՝ Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակին անդրադարձել է քաղբանտարկյալների հարցերով մոնիտորինգային կենտրոնը: «Ադրբեջանի նախագահական ընտրություններն անցկացվել են ավանդական ճնշումների, ընդդիմության գործողությունների սահմանափակման և ձերբակալությունների մթնոլորտում: Ընդդիմադիր ակտիվիստների շրջանում զանգվածային ձերբակալություններ են եղել ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հաջորդող շրջանում: Ադրբեջանական իշխանությունները մարդու իրավունքների կոպիտ խախտումներով հետևողականորեն վարում են հասարակության մեջ այլակարծության դեմ պայքարի քաղաքականություն: Ադրբեջանում քայքայվում են քաղաքացիական հասարակության ինստիտուտները, զանգվածային ճնշումների են ենթարկվում հավատացյալները, դատավորներն իրականացնում են իշխանությունների պատվերը»,-նշել է մոնիտորինգային կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը: Մոնիտորինգային կենտրոնի ղեկավարի փոխանցմամբ՝ նախորդ ամիս Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված համաներման հրամանագիրը չի արդարացրել սպասումները և չի լուծել քաղբանտարկյալների հարցը: «Համաներման արդյունքում ավելի քան 160 քաղբանտարկյալներից ազատ են արձակվել միայն 12-ը, որոնց մի մասի պատժի ժամկետն ավարտվելու էր համաներման կիրառումից մի քանի օր կամ մի քանի շաբաթ հետո»,-նշված է հայտարարության մեջ: Ի դեպ, ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում Ադրբեջանին նոր անհարմարություններ են սպասում: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի ժամանակ, որը տեղի է ունենալու հունիսի 25-29-ը Ստրասբուրգում, Ադրբեջանին նոր տհաճություններ են սպասում: Հունիսի 26-ին ԵԽԽՎ-ում Լուքսեմբուրգից պատգամավոր Իվա Կրուշենը ներկայացնելու է ԵԽ մի շարք երկրներում հասարակական կազմակերպությունների իրավունքների խախտման վերաբերյալ զեկույցը, որում ընդգրկված է նաև Ադրբեջանը: Զեկույցում հատկապես ուշադրություն է դարձվելու ԵԽ անդամ մի շարք երկրներում հասարակական կազմակերպությունների գործունեության նկատմամբ օրենսդրական սահմանափակումներ մտցնելու և թշնամական մթնոլորտ ստեղծելու հանգամանքին: Զեկույցը կազմվել է ԵԽԽՎ մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովում: «ԵԽԽՎ-ն կոչ է անում իր անդամ երկրներին հարգել միավորումների և հասարակական կազմակերպությունների ազատության իրավունքը և օրենսդրական փոփոխությունների պարագայում խորհրդակցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»,-նշված է զեկույցում: Երեկ էլ ուշագրավ տեղեկություն ստացվեց Բաքվից. աշխատավարձերի կամ աշխատանքի պահանջով ադրբեջանցի փախստականների մի մեծ խումբ երեկ կրկին բողոքի ակցիա է կազմակերպել նախագահական վարչակազմի շենքի մոտ: Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ իշխանության ներկայացուցիչները ընդունել են որոշ ցուցարարների և լսել նրանց բողոքները: Լրատվամիջոցը նշում է, որ փախստականների խումբը բողոքի ակցիա է իրականացրել նաև անցյալ շաբաթ՝ «հարուցելով իշխանությունների դժգոհությունը»: «Թուրան»-ը, սակայն, շեշտում է, որ իրավապահները ուժ չեն գործադրել ցուցարարների նկատմամբ: Երեկվա ակցիայի մասնակիցներից՝ փախստական Այնուր Մամեդովան «Թուրան»-ի հետ զրույցում պատմել է, որ իշխանությունները դեռևս անցյալ տարի էին իրեն խոստացել աշխատանքով ապահովել: «Ինձ ոչ աշխատանք են տվել, ոչ էլ ապահովել են իմ վերադարձը հարազատ վայրեր: Այս սուտը շարունակվում է արդեն 25 տարի», - ասել է Մամեդովան՝ հավելելով, որ ապրում են «չքավորության մեջ»: Հնարավոր է, որ նշյալ բողոքի ակցիան կազմակերպված լինի իշխանությունների կողմից: Սակայն, դա նշանակում է, որ Ալիևը ներքաղաքական կյանքում ինչ-որ տագնապներ ունի՝ լցնում է բողոք ակցիա անելու վակուումը: Ամեն դեպքում՝ փորձագիտական շրջանակները համոզմունք ունեն, որ երկրի ներսում ներիշխանական սուր պայքար է ընթանում, Ալիևը իշխանություն պահելու խնդիր ունի: Մետաքսյա Շալունց

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am