Հնարավո՞ր է Արծվիկ Մինասյանն էլ հետևի Մանե Թանդիլյանի օրինակին. Մեկնաբանում է Արմեն Ռուստամյանը (video)
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք հնրավոր է Արծվիկ Միասյանն էլ հետևի Մանե Թանդիլյանի օրինակին և հրաժարականի դիմում ներկայացնի, ասաց. «Չեմ կարծում, թե Արծվիկ Մինասյանն էլ հրաժարական կտա: Մանե Թանդիլյանի դեպքում իրավիճակը մի քիչ այլ է, որովհետև ներկայացրել էր մի նախագիծ, որը մերժվել էր»: Արմեն Ռուստամյանի խոսքով՝ պետք է հետևողականություն դրսևորել և պարտադիր բաղադրիչի հարցին լուծում տալ: Խոսելով նաև բարեգործության մասին նախագծին Ծառուկյան դաշինքի դեմ արտահայտվելուց, Արմեն Ռուստամյանն ասաց. «Ընտրությունների ժամանակ բարեգործություն ասածը չահաշահվում է և դառնում ընտրակաշառքը թաքցնելու ձև: Բարեգործության դաշտը պետք է կարգավորվի»: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
