Պան Գի Մունը Ռուսաստանի` Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Սիրիայից ռուսական զորքերը դուրս բերելու որոշումը «նշանավոր իրադարձություն» է: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկին: Պան Գի Մունը նաև հույս է հայտնել, որ նմանատիպ գործողությունները դրական կազդեն խաղաղարար բանակցությունների վրա:
