«Երազում եմ տրակտոր ունենալ». Հենրիխ Մխիթարյան

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ այս օրերին ֆուտբոլային մի շարք աստղեր՝ նրանք, ովքեր անգամ չեն մասնակցելու մունդիալին, Մոսկվայում են: Նրանց շարքում է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգայի թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Մխիթարյանը պատասխանել է Sports.ru կայքի հարցերին: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ: -Դուք խոսում եք 6 լեզվով` ռուսերեն, հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն և պորտուգալերեն: Կհուշե՛ք, թե ինչպես կարելի է դա անել: -Ոչ մի գաղտնիք չկա: Հնարավորություն կար ապրելու Ֆրանսիայում, սովորեցի ֆրանսերեն, հնարավորություն կար ապրելու Բրազիլիայում` սովորեցի պորտուգալերեն: Խաղում էի Գերմանիայում` սովորեցի գերմաներեն: Ամեն ինչ պարզ է` շփվում եմ, հարցեր եմ տալիս և գրքեր եմ կարդում: -Դուք 14 տարեկանում 6 ամիս մարզվել եք «Սան-Պաուլո» ակումբի հետ: Ի՞նչը ձեզ զարմացրեց: -Բրազիլական մշակութային կյանքը: Ամեն ինչ շատ նոր էր: Բոլորը գիտեն բրազիլական ուտելիքները` չուրասկոն (մսի տեսակ- խմբ.), բրինձը, լոբին և բանանը: Հայաստանում այդ ամենը չկա, այնտեղ միայն խորոված է: -Պատմեք մի ծիծաղելի պատմություն՝ կապված Յուրգեն Կլոպի հետ: -«Բորուսիա»-ում մի անգամ Կլոպն ասաց. «Եթե խփես 6-7 գոլ, ապա ես քեզ կվճարեմ 50 եվրո: Եթե ոչ, ապա դու ես վճարում»: Ես պարտվեցի, սակայն երկու օր անց մենք հանդիպում ունեցանք «Ֆրանկֆուրտ»-ի հետ, որտեղ ես երկու գոլ խփեցի: Երբ շնորհավորում էր, ասաց, որ գոհ է ինձնից, իսկ ես ի պատասխան ասացի. «Վերադարձրու իմ 50 եվրոն»: Նա ստիպված էր ետ տալ: -Երևանը աշխարհում լավագույն քաղա՞քն է: -Ինձ համար լավագույնն է: Այնտեղ ապրում են իմ ընկերները, հարազատները և ընտանիքս: Այդ քաղաքն ինձ մեծ ուժ է տալիս: -Երեք կարևոր տեղ, որտեղ մարդ պետք է լինի Հայաստան այցելելու դեպքում: -Առաջին` Խոր Վիրապ, որը եկեղեցական համալիր է Արարատի փեշերին: Այնուհետև Գառնի-Գեղարդ և Արցախ: -Կա՞ մի երգ, որը լսում եք, երբ տխուր եք: -Այդպիսի երգ չկա: Երբ տխուր եմ, երգ չեմ լսում, պարզապես մտածում եմ: -Ձեզ դուր գալի՞ս է «System of a Down»-ը: -Ես ռոքի երկրպագու չեմ, բայց քանի որ խմբի մենակատարն իմ հայրենակիցն է, դրա համար սիրում եմ: Թեպետ դեռևս չեմ տեսնվել նրա հետ: -Ամենակարևոր խորհուրդը, որ ձեզ տվել է ձեր հայրը: -Կարծում եմ, նա չհասցրեց տալ ինձ ամենալավ խորհուրդը, քանի որ ես 7 տարեկան էի, երբ նա հեռացավ մեզնից: Ցավոք, այդ տարիքում ես շատ բան չէի հասկանում: -Ձեր մայրիկի սարքած լավագույն ուտեստը: -Չկա միայն մեկը, սակայն կասեմ խոզի միսը ռոքֆոր պանրի սոուսով: -Նկարագրեք ձեր տունը Լոնդոնում: -3-սենյականոց բնակարան Լոնդոնի խաղաղ շրջաններից մեկում: Ոչ մի հատուկ բան: -Եր՞բ եք դուք վերջին անգամ հավաքել ձեր սենյակը: -Երկու օր առաջ: -Ինչո՞ւ է այդպես պատահել: -Քանի որ իմ սենյակն է, ինքս էլ պիտի մաքրեմ: -Ձեր տունը շքե՞ղ եք համարում: -Միայն ես եմ շքեղ: -Ձեզնից բացի՞: -Ոչ, ոչինչ չկա: -Որտե՞ ղ եք գնում ձեր հագուստները: -Վերջին անգամ Մյունխենում: Հավաքականի հետ հավաքի էինք Ավստրիայում և ընկերական խաղից հետո մեզ մեկօրյա հանգիստ էին տվել: Ամբողջ թիմով գնացինք Մյունխեն: Այնտեղ եմ գնել: -Ի՞նչ բրենդներ եք նախընտրում: -Որպես այդպիսին չկա մեկը: Չէի ասի, որ օգտվում եմ մեկ բրենդից:Կարևորը, որ ինձ դուր գա շապիկը, ջինսը և այլն: -Ի՞նչ հագուստ եք կրում: -Բրենդային, բայց հասարակ: -Պատմեք Իբրահիմովիչի մասին մի պատմություն, որը ոչ մեկ չգիտի: -Մի անգամ Իբրահիմովիչի հետ ընթրեցինք հայկական ռեստորանում և դրանից երկու անց նա հեթ-տրիկի հեղինակ դարձավ Եվրոպայի լիգայի խաղում: -Եր՞բ եք վերջին անգամ մետրո նստել: -Մետրո՞: Երևի, 15 տարեկանում Երևանում: -Երբ խաղում էիք «Շախտյոր»-ում, ինչո՞վ էիք շրջում Դոնեցկում: -Ես ունեի ակումբին պատկանող «Hyundai»: Շատ գոհ էի դրանից: -Իսկ ի՞նչ եք վարում հիմա: -Առօրյայում՝ Mercedes GLA: -Իսկ որ՞ն է ձեր երազանքի մեքենան: -Երազում եմ տրակտոր ունենալ: Դա է լավագույն մեքենան: Կատակում եմ: Այն մեքենան, որ երազում էի, արդեն ունեմ, դա Lamborghini Aventador-ն է: -Դուք «Արսենալ»-ի հետ նամակագրություն ունե՞ք: -Այո, WhatsApp-ում: -Ինչպիսի՞ երազանք ունեք: -Ես շատ երազանքներ ունեմ: Եվ երբ ամեն անգամ հասնում են դրանցից մեկին, ի հայտ են գալիս նորերը: Ես երբեք կանգ չեմ առնում: Առաջին երազանքս լավ մարդ լինելն է, իսկ երկրորդը` ընտանիքը և երեխաներն են: Մնացածը կգա ժամանակի հետ:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել «Mercedes»-ը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am