ԱԱԾ հետախուզության գլխավոր վարչության պետը նշանակվել է ծառայության տնօրենի տեղակալ
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Ստեփան Մելքոնյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: Նա ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ-հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից:
