ՀՖՖ-ն մեկնաբանել է «Շիրակ»-ի գործով ՈՒԵՖԱ-ի որոշումը

Հունիսի 11-ին ՀՖՖ-ն հրապարակեց ՈւԵՖԱ-ի բողոքարկման մարմնի 2018թ. հունիսի 5-ի որոշումը: Այդ որոշման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՖՖ պաշտոնական կայքը դիմեց ՀՖՖ Վարչաիրավական դեպարտամենտի ղեկավար Լուսինե Բակումյանին: -Հարգելի տ-ն Բակումյան, ՈւԵՖԱ-ի բողոքարկման մարմինն անդրադարձավ «Շիրակ» ՖԱ-ի գործին և կայացրեց որոշում: ՀՖՖ-ն հրապարակեց բավական բարդ և երկար իրավաբանական տեքստը: Կխնդրեինք առավել մատչելի պարզաբանել այն մեր երկրպագուների համար: -Սիրով: Միանգամից ասեմ, որ իրավացի եք, առաջին հայացքից շատ բարդ, բայց և միևնույն ժամանակ իրավագիտության տեսանկյունից շատ պարզ, տրամաբանական և հետաքրքիր որոշում է: Նախ և առաջ, ակնհայտ էր, որ «Շիրակ» ՖԱ-ն դադարեցնելով ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարին իր մասնակցությունը՝ փորձել էր դուրս գալ ՈւԵՖԱ-ի իրավասությունից և դրանով խուսանավել ՈւԵՖԱ-ի հնարավոր պատժամիջոցներից, ինչպես նաև կատարված դեպքի առնչությամբ ՈւԵՖԱ-ի հնարավոր գնահատականներից: Եվ, թեև ՈւԵՖԱ-ն վերը նշված իրավասության բացակայության հիմքով դադարեցրել է «Շիրակ» ՖԱ-ի դեմ հարուցված վարույթը՝ այնուհանդերձ ուշադրության արժանի մի քանի կարևոր կետերով բացահայտել է «Շիրակ» ՖԱ-ի մտադրությունը և տվել համապատասխան գնահատականներ: -Որո՞նք են այդ կետերը: Որոշման՝ուշադրության արժանի կետերն են. ՈւԵՖԱ-ի կարգապահական մարմինները գնահատելով առկա բոլոր ապացույցները՝ ապացուցված են համարել պայմանավորված խաղի կազմակերպման փաստի առկայությունը, (որքան էլ որ «Շիրակ» ՖԱ-ն փորձի հակառակը պնդել), ՈւԵՖԱ-ն Բողոքարկման մարմնի իր որոշման մեջ հստակ արձանագրել է, որ «Շիրակ» ՖԱ-ի կողմից ՈւԵՖԱ-ի մրցումներին իր մասնակցության դադարեցումը պետք է համարվի որպես կամավոր կերպով պատժի կատարում ժամկետով, որը հավասարազոր կլիներ ՈՒԵՖԱ-ի կողմից մասնակցության իրավունքի զրկման ժամկետին, ՈւԵՖԱ-ի Կարգապահական մարմինը, սակայն, պատժի նման՝ կամավոր հարկադրման տարբերակը գնահատել է ոչ համապատասխան , ՈւԵՖԱ-ն հստակ եզրակացրել է, որ «Շիրակ» ՖԱ-ի նշված քայլը վերջինիս չի ազատում ՈւԵՖԱ-ի հնարավոր հետագա կարգապահական վարույթից, այն դեպքում, երբ ակումբը կորակավորվի եվրոպական ակումբային մրցաշարերին, Այսպիսով ստացվում է, որ ՈւԵՖԱ-ն թեև վերը նշված որոշմամբ «Շիրակ» ՖԱ-ի նկատմամբ հարուցված վարույթը դադարեցրել է, սակայն այնուամենայնիվ չի զլացել ակումբի գործողություններին գնահատական տալուց, ինչպես նաև արձանագրել է, որ ակումբին հետագայում պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը չի սպառվել: -Շատ են շահարկումները, թե իբրև ՀՖՖ-ն համաչափ պատժամիջոց չի սահմանել «Շիրակ» ակումբի նկատմամբ և, եթե պայմանավորված խաղ «խաղալու» համար է «Շիրակը» պատժվել, ապա ինչու՞ «Բանանց» ակումբն էլ չի պատժվել: -Գիտեք, դա Շիրակի ղեկավարների կողմից կոնկրետ միտումով արվող հայտարարություններ են՝ նպատակ ունենալով ապակողմնորոշել թե իրենց երկրպագուներին և թե մյուսներին, ովքեր ծանոթ չեն գործին: Զուտ իրավական տեսանկյունից այստեղ ամեն բան առավել քան պարզ է: Կարգապահական կանոնակարգի 12-րդ հոդվածն ասում է. «...պայմանավորված խաղերի կազմակերպումը....» և «...նույն արարքի փորձ կատարելը...», այլ ոչ՝ պայմանավորված խաղեր խաղալը կամ խաղալու փորձ կատարելը: Կանոնակարգն ի սկզբանե սահմանել է, որ պարտադիր չէ, որ պայմանավորված խաղը խաղացվի, որ կարգապահական միջոցներ կիրառվեն, այլ լրիվ բավարար է՝ կազմակերպված լինելու փաստը: Այս դեպքում ապացուցված է, որ «Շիրակի» պաշտոնյան տրամադրել է կանխավճար և խոստացել լրացուցիչ գումար՝ խաղի ելքն իրենց օգտին վճռելու նպատակով: Այստեղ նույնն է պնդել, որ կաշառատուի կողմից կաշառակերին կանխավճար տալը և վերջնավճար խոստանալը դեռևս կաշառք չէ՝ այլ կաշառքի փորձ: Ինչ վերաբերվում է շահարկումներին, թե ինչու «Բանանց» ՖԱ-ն չի պատժվել, ապա ևս մեկ անգամ նշեմ, որ չնայած, որ «Բանանց» ՖԱ-ի ֆուտբոլիստը ներգրավված է եղել՝ գործում առկա ապացույցները փաստում են, որ նա ներգրավվել է իր կամքից անկախ: Բացի այդ, նրա կողմից անմիջապես դրսևորված հետագա պահվածքն ապացուցում է, որ նրա գործողություններում ուղղակիորեն բացակայում են ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի 12-րդ հոդվածով սահմանված արարքի տարրերը: Ավելին, որպեսզի ընդհանրապես բոլորի մոտ այդ հարցը փակվի, հարկ եմ համարում ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Բանանց» ՖԱ-ն ևս որակավորվել է Եվրոպայի ակումբային մրցաշարին: Եվ, հաշվի առնելով այն, որ «Շիրակ» ՖԱ-ի գործը մանրակրկիտ ուսումնասիրվել է ՈւԵՖԱ-ի համապատասխան մարմինների կողմից, ապա թող ոչ մեկի մոտ կասկած չլինի, որ «Բանանցի» ֆուտբոլիստի, արդյունքում նաև «Բանանց» ՖԱ-ի ներգրավվածության փոքր ինչ կասկածի դեպքում անգամ՝ ՈւԵՖԱ-ի կողմից վարույթ կհարուցվեր նաև «Բանանց» ՖԱ-ի նկատմամբ՝ դրանից բխող բոլոր իրավական և մարզական հետևանքներով հանդերձ:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել «Mercedes»-ը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am