Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. զոքանչի ահազանգով Գորիսի ոստիկաններնն ու ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են փեսային

Երեկ՝ հունիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակչուհի 47-ամյա Մարինե Ա-ն, Ոստիկանության Կապանի բաժին հայտնել է, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում փեսան՝ Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Վախթանգ Մ-ն, իրենց տանը իր 4 ամսական հղի աղջկան՝ 24-ամյա Նարե Ս-ին, միքանի անգամ ոտքերով հարվածել է այնուհետև վնասվածքներ է պատճառել աղջկա դեմքին, գլխին և մարմնի տարբեր մասերին ու հետո երբ ինքը փորձել է միջամտել ու կանխել փեսայի հարվածները աղջկա ուղղությամբ իրեն էլ է հարվածներ հասել և ինքը վայր է ընկել: Դրանից հետո փեսան աղջկա հետ Opel մակնիշի ավտոմեքենայով շարժվել են դեպի Երևանի ուղղությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:00-ի սահմաններում Գորիսի ոստիկանության բաժնի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները Գորիս քաղաքում նկատել են նշված ավտոմեքենան և կանգնեցրել են, որից հետո վարորդին ու ուղևորին հրավիրել են Ոստիկանության Գորիսի բաժին, քանի որ ժամեր առաջ Ոստիկանության Կապանի բաժնում զոքանչն ահազանգ է տվել փեսայի կողմից կնոջը ծեծի ենթարկելու մասին : Գորիսի բաժնում Նարե Ս-ն բացատրություն է տվել, որ Կապան համայնքի Սյունիք բնակավայրում, ամուսինը՝ Վախթանգ Մ-ն իրեն ծեծի ենթարկելուց հետո, իր խնդրանքով Կապանի հիվանդանոց տեղափոխելու ժամանակ ճանապարհից փոխել է ավտոմեքենայի ուղղությունը և երբ ինքը փորձել է իջնել ավտոմեքենայից կանգնեցրել է մեքենան կրկին ծեծել, այնուհետև ամրագոտիով կապել ձեռքերը, նստեցրել մեքենայի հետևի նստատեղին ու շարունակել ճանապարհը: Փաստի առթիվ Ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում ու հավանաբար այն կփոխանցվի Ոստիկանության Կապանի բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել «Mercedes»-ը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am