Մալաթիայում տղամարդը սպանել է հորաքրոջ որդուն՝ $25 հազար պարտքը չվերադարձնելու պատճառով/տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում նորանշանակ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ սկսվեց Դավիթ Դ.-ի գործի դատական քննությունը:
Դավիթին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանությանն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ Դավիթ Դ.-ն օժանդակել է իր հորաքրոջ որդի Կարեն Մ.-ի կողմից Արշակ Գ.-ին սպանելուն՝ «նախապես Կարեն Մ.-ին խոստացած լինելով վերացնել խոչընդոտները, հանցագործության գործիքները, միջոցներն ու հետքերը, թաքցնել սպանությունը կատարողին»:
Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 23-ն անց 52 րոպեին Կարեն Մ.-ն Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում՝ Բաբաջանյան փողոցում, իր մեքենայում ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել և դիտավորությամբ կյանքից զրկել է Արշակ Գ.-ին:
Այս գործով անցնողները բարեկամներ են՝ սպանված Արշակ Գ.-ն սպանող Կարեն Մ.-ի հորաքրոջ որդին էր, իսկ Կարեն Մ.-ն իր հերթին նույնպես հորաքրոջ որդի է՝ ներկայումս ամբաստանյալի աթոռին նստած, ծանր հանցագործության՝ սպանության օժանդակության համար մեղադրվող Դավիթ Դ.-ի հորաքրոջ որդին:
Սպանության նախապատմությունը, որ մեղադրող դատախազի կողմից այս դատական նիստում ներկայացվեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասից, շատ ցավալի ու միաժամանակ, միգուցե, ոչ եզակի պատմություն է:
Այս սպանությունից տարիներ առաջ Կարեն Մ.-ն գումարի կարիք ունենալով՝ իր հորաքրոջ որդի Արշակ Գ.-ից պարտքով վերցրել է 25 հազար դոլար՝ խոստանալով պարտքի մարումը շատ չձգձգել:
Սակայն ժամանակն անցել է, Կարեն Մ.-ի գործերը, միգուցե, իր պատկերացրածով չեն գնացել, ու նա չի կարողացել վերադարձնել հորաքրոջ որդուց վերցրած գումարը:
Պարտատերը՝ Արշակ Գ.-ն, որ գումարը տվել էր քեռորդուն՝ նրանից հետ ստանալու հավատով, սկսել է անհանգստանալ, պարբերաբար հիշեցնել Կարենին, ապա և՝ պարբերաբար պահանջել է վերադարձնել պարտքը: Սակայն Կարենը պարտքը չի վերադարձրել, այդ հողի վրա Արշակի ու Կարենի բարեկամական հարաբերությունները սկսել են վատանալ: Բարեկամների միջև սկսել է խորանալ անձնական թշնամանքը, նրանք պարբերաբար վիճաբանել են պարտքի վերադարձման հարցի շուրջ: Ըստ մեղադրանքի՝ Կարեն Մ.-ն նախապես ձեռք է բերել ու իր «Նիսան Տիդա» մեքենայում պահել է հրազեն հանդիսացող ինքնաձիգ՝ փամփշտատուփով ու փամփուշտներով: Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Դավիթ Դ.-ն՝ Կարենի քեռորդին, տեղյակ է եղել Կարենի մտադրությանը:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել «Mercedes»-ը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am