Մանե Թանդիլյանի որոշումը անակնկալ էր. Էդմոն Մարուքյան (video)
«Մանե Թանդիլյանի հրաժարականն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից չի քննարկվել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում, և դա միան Մանե Թանդիլյանի անձնական որոշումն էր:Մեզ համար որոշումը ևս անակնկալ էր։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերում տիկին Թանդիլյանի որոշմանը։ Մանեն առաջին հերթին իմ ընկերն է, իմ զինակիցն է, և նա կայացրել է որոշում», - ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Թանդիլյանը «Դեմ եմ» շարժման մասնակիցներից էր և նրա համար սկզբունքային էր պարտադիր բաղադրիչի հարցը։ Թանդիլյանի հրաժարականի դիմումը վարչապետ Փաշինյանը դեռևս չի ընդունել և երբ ընդունի հրաժարականի դիմումը, կքննարկվի նախարարի թեկնածուի հարցը,-ասաց նա: Ինչ վերաբերում է Թանդիլյանի՝ կուսակցությունից հեռանալուն, Մարուքյանն ասաց, որ կառավարության կազմից դուրս գալով և միաժամանակ մնալով կուսակցության մեջ, նա ամենևին էլ չի խոչընդոտի, ինչպես հայտարարել էր Թանդիլյանը։ «Թանդիլյանը կարող է դուրս գալ կառավարությունից, բայց մնալ կուսակցության կազմում ու շարունակել իր դիրքորոշումը պահպանել այնպես, ինչպես կա», - ասաց Մարուքյանը՝ նշելով, որ դեռևս կուսակցությունից հեռանալու մասին դիմում չի ներկայացրել։
