Աշոտյանը Փաշինյանին դիմեց իր լեզվով
Հարցս կցանկանայի սկսել «հարգելի պարոն վարչապետ» բառակապակցությունով, եթե սահամանադրական պարտավորությունների կատարման շրջանակում վարչապետը այս դահլիճում լիներ: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Բայց հասկանալով հանդիպման կարեւորությունը՝ ուզում եմ դիմել կառավարության եւ վարչապետի աշխատակազմերին՝ հետայսու Նիկոլ Փաշինյանի աշխատանքային ծրագիրը պլանավորել՝ գերակայություն դիտարկելով սահմանադրական պարտականությունների կատարումը», - ասաց նա: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին հեգնել էր, ու հիշեցրել, որ վարչապետը խախտել է սահմանադրական պարտականությունների կատարումը՝ ներկա չգտնվելով ԱԺ դահլիչում:
