«Լրջագույն փոփոխություններ են սպասվում». Արտակ Զեյնալյան
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը բարձրացրեց ճանապարհատրանսպորտային նշանների հարցը, քանի որ դրանք ունեն թակարդ կրելու հատկություն։ Ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ դա շատ կարևոր հարց է, և ինքն էլ է պատգամավոր եղած ժամանակ բարձրացրել նմանատիպ խնդիրներ. «ՀՀ-ում ճանապարհային երթևեկության նշանները տեղադրելու նորմատիվ իրավական ակտ բացակայում է։ Մենք հիմա աշխատում ենք հայեցակարգի վրա՝ այստեղ լրջագույն ռեֆորմներ իրականացնելու համար: Այժմ պատրաստվում ենք նորմատիվ իրավական ակտ ընդունել նաև տեսախցիկների և արագաչափերի տեղադրման վերաբերյալ: Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է, ու անպայման լուծումներ կտրվեն։ Լրջագույն փոփոխություններ են սպասվում»։
