Վալերի Օսիպյանը նոր տեղակալ ունի
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նոր տեղակալ ունի: Վարդան Մովսիսյանը նշանակվել է ոստիկանության պետի տեղակալ: Վարդան Մովսիսիյանի կենսագրությունը. Ծնվել է 1963 թ. հունիսի 1-ին, Կալինինո ավանում: 1986 թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, 1984-1994 թթ. աշխատել է հանրապետության մի շարք բժշկական հաստատություններում: 03.11.1994-17.10.2000 թթ.` ՀՀ ՆԳՆ բժշկական վարչության հոսպիտալի պետ, 17.10.2000 թ.-ից զբաղեցնում է ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պետի պաշտոնը: Պարգևատրվել է` ՀՀ Նախագահի հրամանագրով` 2007 թ. «Մխիթար Հերացի» մեդալով, ԼՂՀ Նախագահի հրամանագրով` 2013 թ. «Վաչագան Բարեպաշտ» մեդալով, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և այլ նախարարությունների գերատեսչական մեդալներով ու կրծքանշաններով: Բժշկական գիտությունների թեկնածու է: Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:
