Իրինա Ղափլանյանը`բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
Իրինա Ղափլանյանը նշանակվել է բնապահպանության նախարարի առաջին տեղակալ։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Իրինա Ղափլանյանին նշանակել բնապահպանության նախարարի առաջին տեղակալ», - ասված է որոշման մեջ։
