Մենք նկատում ենք նաև հայացքների բախում և խնդրում ենք վերանայել Ձեր որոշումը

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Թավշյա, ոչ բռնի, սիրո, հանդուրժողականության հեղափոխություն, իսկ շարունակությունը` հույս, ժպիտ, ոգևորություն, բայց ոչ` պարզվում է, որ դա բոլորի համար չէ կամ գոնե մարդկանց այն խմբի` մի կոլեկտիվի, որ դա նաև իրենն է համարում: Մեկ ամսից մի քիչ ավել և` հուսահատություն... Ինչու?: 1993թ.-ից ՀՀ–ում գործում է Բարձրագույն որակավորման հանձնաժողովը, որտեղ հիմնադրման օրվանից աշխատում էր կազմակերպության այժմյան նախագահը` Լիլիթ Արզումանյանը Lilit Arzumanyan : Նա նախագահ էր 5 տարի, որի աշխատանքի արդյունավետությանը մենք քաջ տեղյակ էինք, սակայն ընդամենը մեկ օրվա ընթացքում հնչած զանգերից հասկացանք, թե որքան գոհ են նրա աշխատանքից գիտնականների տարբեր խմբեր, անհատներ, նույնիսկ այնպիսիները, որոնց հետ բախումներ ենք ունեցել: Սա Լիլիթ Արզումանյանի մասին. ում մասին որպես մարդ, որպես ղեկավար կարելի է շատ երկար խոսել, բայց չչարաշահենք: Հիմա զավեշտի մասին. հունիսի 12-ին աշխատանքային օրը ԲՈՀ-ում սկսվեց ինչպես միշտ, սակայն ժամը 12-ից հետո սկսվեցին զանգերը տարբեր կազմակերպություններից, անհատներից և զարմանքով հնչող հարցը նույնն էր. <<Ինչ է, Արզումանյանին ազատել են աշխատանքից>> և ստանալով բացասական պատասխան, առաջարկում էին ուսումնասիրել կայքերը: Մենք այլ կերպ չէինք էլ կարող պատասխանել, որովհետև Լիլիթ Արզումանյանը պաշտոնավարում էր` ոչ ոք նրան չէր տեղեկացրել աշխատանքից ազատման մասին, գոյություն չուներ աշխատանքից ազատման հրաման: Սակայն ՀՀ կառավարության կայքում դրված էր Վարչապետի որոշումը` ոմն Սմբատ Գոգյանի ԲՈԿ-ի նախագահ նշանակման մասին: Այ քեզ զավեշտ... Հարգելի Վարչապետ, բոլորն էլ կյանքում սխալներ ունեն և սխալ է` սխալը չուղղելը: Մի անգամ Ձեր ղեկավարությամբ ընթացող Կառավարության նիստը լսելիս, քննարկվող հարցը մի քանի անգամ կրկնել տվեցիք և շատ իմաստուն հարց տվեցիք.<<Միթե չեք նկատում մտքերի բախում...>>: Հիմա մենք նկատում ենք նաև հայացքների բախում և խնդրում ենք վերանայել Ձեր որոշումը` Սմբատ Գոգյանին ԲՈԿ-ի նախագահ նշանակելու վերաբերյալ, որովհետև նման պաշտոնում միայն գիտնականի բարձր համարում, տաղանդ ունենալը շատ քիչ է, իսկ որոշ դեպքերում դա նույնիսկ խանգարում է վարչարարությանը: Լիլիթ Արզումանյանից լավ նա հաստատ չի կարող ղեկավարել և ինչու տուն ուղարկել արդյունավետ աշխատող, սիրված և հաստատ տեսլական ունեցող, հեղափոխությամբ ոգևորված մարդուն, ում թոշակի անցնելու տարիքը դեռևս չի լրացել: Ուսումնասիրելով համապատասխան կայքերը, տեսնում ենք, որ Սմբատ Գոգյանն արդեն բազմազբաղ է, ունի իր անձնական հետաքրքրությունները և հաջողությամբ կյանքի է կոչում և դրանք ոչ մի հատման եզրեր չունեն գիտական աստիճանաշնորհման համակարգի հետ: Հ.Գ. Արայիկ Հարությունյանը արդեն մեկ ամիս աշխատում է ԿԳ նախարար, սակայն ծանոթ չէ, օրինակ իր ղեկավարության տակ գտնվող ԲՈՀ-ի /այժմ` ԲՈԿ/ կոլեկտիվին: Ընդամենը մեկ ժամ ԲՈՀ-ի 25-ամյա հոբելյանի հանդիսության ժամանակ դիտելով ԲՈՀ-ի մասին պատմող ֆիլմը, ԿԳ նախարարը եզրակացրել է, որ գործող նախագահը տեսլական չունի, սակայն ասել է նաև, որ անմասն է նրա աշխատանքից ազատման վերաբերյալ կայացված որոշմանը: Հարգելի Վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, մենք հետևում ենք, որ Դուք սրտի թրթիռով եք վերաբերվում յուրաքանչյուր քաղաքացու հույսին և հավատին, և խնդրում ենք մեզ էլ ներառեք այդ քաղաքացիների ցանկում` չենք ուզում հուսախաբ լինել: Չի կարելի որոշում կայացնել առանց հաշվի առնելու երկար, արդյունավետ ճանապարհ անցած ղեկավարին և կոլեկտիվին: Ինչով ենք արժանացել նման արհամարհանքի: ՀՀ ԲՈՀ-ի կոլեկտիվ

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել «Mercedes»-ը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am