Հրաժարականից չպետք է վախենալ․ Փաշինյանը ճիշտ էր, կեցցե Մանեն

Կառավարության հայտնի նիստը, որտեղ քննարկվում էր Պարտադիր կուտակային համակարգին վերաբերող հարցը, Հայաստանի քաղաքական մշակույթում նոր էջ է բացել։ Այս մասին ասված է «Այլընտրանքային նախագծեր խումբ» նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը հետեւյալն էր՝  գնալ ոչպոպուլյար, բայց պետության շահի տեսակետից ճիշտ ճանապարհով, կամ գնալ լայն զանգվածներին հաճելի, բայց՝ պետական շահը վտանգող սցենարով։ Փաշինյանն ընտրեց առաջին տարբերակը, եւ իր այսօրվա բարձր հանրային աջակցությունը օգտագործեց դժվար, ցավոտ, բայց ճիշտ քայլի համար։ Սոցապ նախարար Մանե Թանդիլյանը ավելի վաղ արտահայտվել էր լուծման այլ տարբերակի օգտին։ Այն է՝ մեկ տարով հետաձգել հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող դրույթը։ Մենք կարծում ենք, որ ցավոտ եւ դժվար որոշումների հետաձգումների մոտեցումը ճիշտ չէ։ Դա կստեղծի նախադեպ՝ մյուս դժվար հարցերի պարագայում եւս լուծումները անորոշ ապագային թողնելու համար։ Հանրային աջակցություն ունեցող կառավարությունները նման ճանապարհով չպետք է գնան։ Կառավարության որոշումից հետո Մանե Թանդիլյանի հրաժարականը մենք համարում ենք քաղաքական արժանապատվության եւ քաղաքացիական ճիշտ քայլ։ Սկզբունքային տարաձայնությունների դեպքում հրաժարականները ուղղված են քաղաքական համակարգի առողջացմանը, պետության ժողովրդավարության մակարադակի բարձրացմանը։ Սա քայլ էր, որն  ուղղված էր մեր երկրում տեսակետի եւ կարծիքի ինստիտուտի վերականգնմանը։ Երբեք որեւէ հրաժարականից չպետք է վախենալ։ Հնչող տեսակետները, թե սա կբերի կառավարական ճգնաժամի՝ բացարձակ հիմնազուրկ են։ Պետության եւ հասարակության համար շատ ավելի վտանգավոր է տասնամյակներով ձեւավորված ավանդույթը, երբ կառավարության անդամները բազմաթիվ տապալումներից ու անօրինականություններից հետո կառչած էին մնում իրենց պաշտոններից»,- ասված է հաղորդագրության մեջ։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել «Mercedes»-ը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am