Կքննարկենք,վերջնական կարծիք կասենք. Արա Բաբլոյանը՝ պարտադիր կուտակային համակարգի մասին
«Կքննարկենք, կորոշենք :Երբ նախագիծը կգա Ազգային ժողով, կքննարկենք և վերջնական մեր կարծիքը կասենք: Ես չեմ ուզում կարծիք ասել, որպես Ազգային ժողովի նախագահ, որպեսզի չունենամ ազդեցություն», - լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս ՀՀԿ-ն կքվեարկի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծին: Հիշեցնենք,որ նախագծով առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգին մասնակցող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձևավորել 2.5 և 7.5 տոկոս համամասնությամբ, որից 2.5 տոկոսը վճարելու է քաղաքացին, իսկ 7.5-ը՝ պետությունը:
