Ի՞նչ եք ուզում. Արծվիկ Մինասյանը՝ հրաժարականի մասին

«Ոչ, չեմ պատրաստվում հրաժարական տալ, ի՞նչ եք ուզում։ Երեկ մամուլի խոսնակը հերքեց այդ տեղեկությունը։ Ի՞նչ է նշանակում հրաժարական եք տալու», լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Մինասյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Տնտեսական զարգացումների և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հերքեց իր հրաժարականի մասին տեղեկությունները:, Նախարարն ասաց, որ ինքը վճռական է տրամադրված, քանի որ տնտեսության զարգացման, հակամենաշնորհային քաղաքականության ոլորտներում «հսկայական անելիքներ կան»։ Արծվիկ Մինասյանը հայտնեց նաև,որ կառավարությունը կոլեգիալ մարմին է, որտեղ որոշումները կայացվում են բոլորի կողմից և այս պահին որոշումն այն է, որ հուլիսի մեկից պետք է գործի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչ: «Պարոն վարչապետը հստակ բացատրեց, որ եթե այս համակարգը հետաձգվի, այն 270 հազար աշխատողները լեգիտիմ հարց են բարձրացնելու՝ ինչու են իրենք համակարգին միացել, բայց այն դարձյալ հետաձգվում է։ Այս փոփոխություններով մենք մեղմում ենք համակարգին միացողների բեռը՝ օրակարգում պահելով շատ հստակ հարց՝ արդյոք պարտադիր կուտակային բաղադրիչը հակասահմանադրակա՞ն է, թե ոչ», - ասաց Մինասյանը։ Հարցին, թե իր համար կասկածելի՞ է, որ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է, Մինասյանն ասաց. «Մենք համոզված ենք, որ պարտադիր կուտակային համակարգը այն ձևով, ինչպես մենք ունենք, չի համապատասխանում մեր քաղաքացիների շահերին՝ մեր պետության տնտեսական ներկա պայմաններում։ Մեր պայքարը Սահմանադրական դատարանում ու փողոցում հստակ հիմքեր ուներ։ Այս կառավարությունը ունի հնարավորություն ուսումնասիրել հակասահմանադրականության հարցը»:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել «Mercedes»-ը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am