Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով որոշում է կայացվել՝ «Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ռ. Ազիզյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ 2018 թվականի մայիսի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել «Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ռ. Ազիզյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ոստիկանության բաժնում հարուցված քրեական գործը։ Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Ռ. Ազիզյանը, զբաղեցնելով Երևանի «Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, 2014-2017թթ. ընթացքում հրամաններ է ստորագրել՝ մի շարք աշխատակիցների դրամական պարգևատրումներ տալու մասին։ Վերջիններս, ստանալով պարգեւատրումները, ամբողջությամբ կամ մասնակի առձեռն վերադարձրել են ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ըստ նրա կողմից ներկայացված նախնական պահանջի: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար նրան որպես մեղադրյալ ներգրավել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, և հայտարարել հետախուզում։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ Ռ. Ազիզյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

դիտվել է 127 անգամ
Լրահոս
Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել «Mercedes»-ը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am