Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանն ազատության մեջ են
Վերաքննիչ դատարանը կրճատեց Ժիրայր Սեֆիլյանի պատժի չափը 10,5 տարին՝ դարձնելով 5,5 տարի, նաև բավարարեց պաշտպանների ներկայացրած խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունները և հիմք ընդունելով պատգամվորների երաշխավորագրերը, նրան ազատ արձակեց դատարանից: Վերաքննիչ քրեական դատարանը որոշում կայացրեց փոխել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի խափանման միջոց կալանքը: Նա ազատ կարձակվի չհեռանալու մասին ստորագրությամբ: Գ.Սաֆարյանը պայմանականորեն դատապարտվեց երկու տարվա ազատազրկման և ազատ արձակվեց չհեռանալու մասին ստորագրությամբ: Բացի այդ, երկու տարվա ազատազրկման դատապարտվեցին և չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ արձակվեցին Ներսես Պողոսյանը, որն ավելի վաղ դատապարտվել էր 3 տարի 6 ամիս ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը (3 տարի), Հրայր Թոփչյանը (3 տարի), Սասունիկ Կիրակոսյանը (3 տարի 6 ամիս), Հովհաննես Պետրոսյանը (2 տարի):
