Հյուսիսային Կորեային սպասում են նոր ձեռքբերումներ․ Թրամփի հարցազրույցը «Ամերիկայի ձայնին»

Նախագահ Դոնալդ Թրամփը Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոն Ունի հետ կայացած գագաթաժողովից հետո պատասխանել է «Ամերիկայի Ձայնի» հարցերին հանդիպման կապակցությամբ:
Գրետա Վան Սուստերեն. Ինչը՞ զարմացրեց Ձեզ Կիմ Ջոն Ունի մեջ Նախագահ Թրամփ. Իրոք, նա շատ լավ անձնավորություն է: Ունի հումորի զգացում, շատ խելացի է ու փայլուն բանակցող: Նա սիրում է իր ժողովրդին: Այնպես չէ, որ զարմացած եմ դրանով, բայց փաստ է: Կարծում եմ՝ սա մեր փայլուն համաձայնության սկիզբն է: Մենք պատրաստվում ենք ապամիջուկայնացնել Հյուսիսային Կորեան: Դա պետք է անմիջապես սկսել, եւ շատ այլ զարգացումներ կլինեն, ներառյալ այնտեղից զոհված մարդկանց մասունքների վերադարձը: Դուք գիտեք դրա մասին, ներգրավված եք Հյուսիսային Կորեայի հարցում, Գրետա: Այդ մարդկանց մասունքների վերադարձը շատ կարեւոր է իրենց հարազատների համար, ովքեր ինձ զանգահարում և նամակներ էին գրում՝ խնդրելով օգնել այս հարցում: Եվ նա համաձայն է դա անել: Խոսքը հազարավոր մարդկանց մասունքների մասին է, ովքեր զոհվել են պատերազմի ժամանակ, և դա շատ մեծ գործ է: Գրետա Վան Սուստերեն. Իսկ այսօր բարձրացրե՞լ եք մարդու իրավունքների խնդիրը, և ինչպե՞ս նա արձագանքեց: Նախագահ Թրամփ. Մենք մեր ժամանակի շուրջ 90 տոկոսը ծախսել ենք ապամիջուկայնացման մասին քննքրկումներում, սակայն եղան նաև այլ հարցեր, ներառյալ մարդու իրավունքներն ու զոհվածների մասունքների խնդիրները: Այդ ամենը ներգրավված է վերջնական փաստաթղթում, որին մենք կարողացանք հասնել: Այն շատ ավելի մեծ ձեռքբերումներ ունի, քան շատերը ակնկալում էին»։ Գրետա Վան Սուստերեն. Իսկ ի՞նչ էր տեղի ունենում փակ դռների հետևում: Դուք նրան վերջնագիր ներկայացրեցի՞ք կամ մի գուցե նա է Ձեզ վերջնագիր ներկայացրել: Ինչպե՞ս ընթացան բանակցությունները: Նախագահ Թրամփ. Որևէ վերջնագիր չի եղել: Մենք արդեն երեք ամիս է՝ բանակցում ենք մեր տարբեր ներկայացուցիչների միջոցով, ներառյալ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով փայլուն աշխատանք կատարեց: Ուստի երկար ժամանակ է, ինչ բանակցում ենք, և այսօրվա հանդիպմանն արդեն ամեն ինչ հստակ էր: Արդեն 25-րդ ժամն է, որ չեմ քնել, չափազանց երկար բանակցություններ էին, չափազանց հպարտ եմ դրանցով: Դրանք ծնունդ տվեցին մի գործընթացի, որը կարող է դադարեցնել պատերազմը, որը միլիոնավոր մարդկանց է վերաբերվում, ովքեր բնակվում են Հյուսիսային և Հարավային Կորեաներում: Սեուլում միայն բնակվում է շուրջ 28 միլիոն մարդ, և պատերազմը նրանց բոլորի համար մեծ վտանգ է ներկայացնում: Մենք պատրաստվում ենք հասնել համաձայնության: Գրետա Վան Սուստերեն. Իսկ ի՞նչ կասեք մեր զորքերի մասին: Նրանք մնալու՞ են Հարավային Կորեայում Նախագահ Թրամփ. Այո, նրանք պետք է մնան: Մենք անգամ չենք էլ քննարկել այդ հարցը: Մենք պատրաստվում ենք դադարեցնել այս ռազմական թանկարժեք խաղերը: Դրանք նաև չափազանց հրահրիչ են և մարդկանց ճակատագրերի հետ կապված: Մենք կդադարեցնենք դրանք, եթե իհարկե վստահենք միմյանց բանակցությունների ընթացքում: Գրետա Վան Սուստերեն. Իսկ ինչը՞ ստիպեց այժմ Կիմին նստել բանակցությունների սեղանին տասնյակ տարիներ ռազմական սպառնալիք հնչեցնելուց հետո: Նախագահ Թրամփ. Չեմ կարծում, որ այդքան շատ սպառնալիք է հնչել: Նրանք իրականում լռում էին և չէին ցանկանում քննարկել որևէ հարց: Շատերը մտածում էին, որ ես սխալ եմ վարվում, բայց կարծում եմ առանց այս ջանքերի նա այստեղ չէր գա: Բացի այդ, ես մեծ ցանկություն ունեմ համաձայնության հասնել, նման ցանկություն ունի նաև ինքը: Գրետա Վան Սուստերեն. Սակայն ինչու՞ Նախագահ Թրամփ. Որովհետև նա տեսնում է, որ մենք իրեն առաջարկ ունենք: Չեմ կարծում նախկինում ունեցել է նման առաջարկ: Նախկինում ուրիշ մարդիկ էին: Այժմ նա գիտի, որ մենք ցանկանում ենք փոխշահավետ համաձայնության հասնել և մենք դա կանենք: Նախկինում կտրուկ ենք խոսել Հյուսիսային Կորեայի մասին, սակայն այժմ ստորագրել ենք փաստաթուղթ, որն ավելի համապարփակ և շահավետ է, քան կարծում էին շատերը: Շատերը չէին մտածում, որ սա հնարավոր է: Գրետա Վան Սուստերեն. Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ տպավորություն թողեցիք նրա վրա Նախագահ Թրամփ. Կարծում եմ նա ինձ հավանեց, ես էլ՝ նրան: Հասկանում եմ, որ անցյալում եղել են խնդիրներ: Նա իհարկե դժվար մարդ է, սակայն մենք հասկացանք միմյանց: Նա խելացի է, հայրենասեր ու սիրում է իր ժողովրդին: Նա բարին է ցանկանում իր ժողովրդին, ուստի նա այսպես է վարվում: Գրետա Վան Սուստերեն. Այդուհանդերձ նա սովամահ է անում նրանց, բռնություններ գործադրում: Այդպե՞ս է դրսևորվում նրա սերը։ Նախագահ Թրամփ. Նա վարվում է այնպես, ինչպեսվարվել են իրենից առաջ: Սակայն այս վերջին շրջանը շատ որոշիչ էր: Առանց պատժամիջոցների, եւ մեր կողմից հնչեցված ուղիղ հայտարարությունների, ոչինչ չէր ստացվի: Պատժամիջոցները կպահպանվեն այնքան ժամանակ մինչև վստահ չլինեք, որ այս համաձայնությունը իրականացվում է: Մենք առաջընթաց ենք տեսնում այժմ, սակայն դրանք կպահպանվեն մինչև ապամիջուկայնացման մեր նպատակը կիրականանա: Գրետա Վան Սուստերեն. Մենք ներկայացնում ենք «Ամերիկայի Ձայնը», ուստի Ձեր խոսքը հասանելի կլինի Հյուսիսային Կորեայի Ժողովրդական դեմոկրատական հանրապետության քաղաքացիներին: Ի՞նչ կցանկանայիք ասել նրանց։ Նախագահ Թրամփ. Կարծում եմ ի դեմս նրանց ղեկավարի նրանք ունեն գործիչ, ով շատ ջերմ է վերաբերվում նրանց: Նա ցանկանում է ճիշտ քայլեր կատարել հանուն նրանց, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Մեր մեջ առկա է խորը փոխըմբռնում, դա չափազանց կարևոր է: Եթե մարդկանց միջև չկա այդ փոխըմբռնումը, ոչինչ չի ստացվի: Ի սկզբանե ճիշտ ուղղության վրա էինք: Ես խոսել եմ դրա մասին, և վստահ եմ, որ Հյուսիսային Կորեային սպասում են նոր ձեռքբերումներ: Գրետա Վան Սուստերեն . Ուրախ էինք զրուցել Ձեզ հետ, պարոն նախագահ, այստեղ Վաշինգտոնից այդքան հեռու: Նախագահ Թրամփ. Այո, երկար բանակցություններ էին: Հուսամ կկարողանամ մի փոքր քնել և հանգստանալ։ Գրետա Վան Սուստերեն .Ձեզ բարի վերադարձ եմ մաղթում։ Նախագահ Թրամփ. Շնորհակալ եմ, Գրետա, ուրախ էի զրուցել։

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում. Ոսկան Սարգսյան Բեյրութում հարձակման է ենթարկվել օդանավակայանին հարակից թաղամասը Ինչո՞ւ են օկուպացված Արցախում «վերաբնակեցվող» ադրբեջանցիները վերադառնում Բաքու Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, վիրավոր կա Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը զինադադարի կոչ է ուղղել ԱՄՆ-ին, Իսրայելին, Իրանին Իրանի դեսպանը հայտնել է Բեյրութում Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով չորս դիվանագետի մահվան մասին Դերասան Գոռ Հակոբյանի որդու մոտ ախտորոշվել է չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ Ի՞նչ եղանակ սպասել մարտի 11-ից 15-ին Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են․ վարորդները օրերով սպասում են ԱՄՆ-ն Իսրայելին կոչ է անում դադարել հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին Հայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Թե որքան խոստումներ է տվել այս կառավարությունը մեր ժողովրդին ու չի կատարել․ Առաքելյան Փաստորեն Իրանում չգտնվեց իրանական «նիկոլ», ով Իրանը տանի տևական կապիտուլյացիայի. Ստեփան Դանիելյան Իրանցիները վաստակել են իրենց հակառակորդ՝ աշխարհի ամենահզոր բանակի հարգանքը․ Իրանագետ «Պատրաստվո՞ւմ եք Նիկոլից մաքրել երկիրը. այս հարցից ընտրությանը պատրաստվող ընդդիմությունը խուսափել չի կարող». Միհրան Հակոբյան Արարատի մարզում 61-ամյա վարորդը «ՎԱԶ 2106» վարելիս հանկարծամшհ է եղել և բшխվել բնակչի տան ցանկապատին ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին բացառապես սեփական ցուցակով՝ լինի դա միայնակ, թե´ կուսակցությունների դաշինքի ձևաչափով․ Լևոն Զուրաբյան ԱԺ «Հայաստան» խմբակցության հրավերով Ազգային Ժողովում տեղի կունենա խորհրդարանական քննարկում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում» ՀՈԱԿ-ը հերթական ծառասպանդն է իրականացրել․ ակտիվիստ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ Իսրայելի ավիահարվածները Լիբանանում խլել են 486 մարդու, որոնց թվում՝ 84 երեխայի կյանք Աբու Դաբիի պետական ​​նավթային ընկերությունը՝ ADNOC-ը, փակել է Ռուայիսի վերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am