Երբեք չեմ հանձնվել. Մխիթարյանը՝Մոուրինիոյի, Վենգերի և Էմերիի մասին

«Իմ և Մոուրինիոյի միջև տեղի ունեցածն արդեն անցյալում է։ Այդ պատմությունն ինձ շատ բան սովորեցրեց, ես անհրաժեշտ փորձ ձեռք բերեցի։ «Մանչեսթեր Յունայթեդում» երբեք չեմ հանձնվել, միշտ պայքարել եմ ու փորձել աճել։ Փորձում էի ապացուցել, որ լավագույններից մեկն եմ։ Ես այն ֆուտբոլիստների շարքում չեմ, ովքեր մեղքը գցում են մարզիչի վրա»,- Kommersant.ru-ի փոխանցմամբ, Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինիոյի և Արսեն Վենգերի հետ համատեղ աշխատանքին, նաև Ունաի Էմերիին, ում գլխավորությամբ խաղալու է։ Ալեքս Ֆերգյուսոնի ժամանակ այլ էր, հիմա «Մանչեսթեր Յունայթեդն» ուրիշ ֆուտբոլ է խաղում։ Ֆուտբոլիստները պետք է հաշտվեն այդ մտքի հետ։ Դու պետք է կատարես մարզիչի ցուցումները։ Արսեն Վենգերն ինձ շալ լավ ընդունեց։ Նա ինձ ցանկանում էր իր թիմում տեսնել դեռ 2 տարի առաջ, բայց այն ժամանակ չստացվեց։ «Արսենալում» բոլորն ինձ լավ են վերաբերվում։ Վենգերի հեռանալը անակնկալ էր բոլորիս համար։ Երևի թե արդեն ժամանակն էր։ Շատ ցավալի էր տեսնել, թե ինչպես է հեռանում մի մարդ, ով ակումբը գլխավորել է 22 տարի, նա լեգենդ է։ Բայց յուրաքանչյուր պատմություն ունի ավարտ։ Ունաի Էմերիի հետ երբեք չեմ հանդիպել, այժմ սպասում եմ նոր հնարավորությունների։ Չգիտեի, որ Էմերին ցանկացել է ինձ տեսնել ՊՍԺ-ում։ Նա այն մարդն է, որը «Սևիլիայի» հետ հաղթեց Եվրոպայի լիգան։ Նա ևս 4 տիտղոս էլ նվաճեց ՊՍԺ-ի հետ։ Էմերիի մասին լսել եմ միայն դրականը։ Միանշանակ պատրաստ եմ համատեղ աշխատանքին։ Ամենամեծ ակումբները երբեմն հետընթաց են ունենում։ Դժվար պահերն անխուսափելի են։ Մենք դասեր կքաղենք նախորդ մրցաշրջանի անհաջողություններից և Եվրոպայի լիգայից կվերադառնանք Չեմպիոնների լիգա»,- նշել է Մխիթարյանը:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am