Չո Լա Աունի անունն արձանագրվեց «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում

2018թ. հունիսի 10-ին «Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկիր Չո Լա Աունի անունն արձանագրվեց «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում, որը 21-րդ դարի բացառիկ մատյան է և առաջինը, որը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում։ «Մատյան Մարդասիրացն» «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեության տարեգրությունն ամփոփող ձեռագիր մատյան է և հանրությանն է ներկայացվել 2018 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչման օրը։ Այդ օրն ազդարարվել են նաև «Ավրորա» մրցանակի 2018թ. հերոսների անունները՝ արձանագրվելով «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում: Այն ամեն տարի համալրվելու է «Ավրորա» մրցանակի ազդեցությունը ներկայացնող պատմություններով, ինչպես նաև մրցանակի հերոսների և դափնեկիրների պատմությունները ներկայացնող 365 (նահանջ տարում՝ 366) բառանոց տարեգրություններով։ «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի անվան արձանագրմանը նվիրված հանդիսավոր արարողությանը մասնակցում էին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև «Ավրորա» մրցանակի նախորդ տարիների դափնեկիրները՝ Մարգարիտ Բարանկիցեն և Թոմ Քաթինան։ Միջոցառման բարձրակետերից էր այն հուզիչ պահը, երբ Վարդան Գրեգորյանն իր ստորագրությունը զետեղեց «Մատյան Մարդասիրացի» տիտղոսաթերթումա, որն ապրիլի 24-ին ստորագրվել էր Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի կողմից։ Բոլոր համահիմնադիրների ստորագրությամբ տիտղոսաթերթը դառնալու է ձեռագրի անքակտելի մասը։ Հյուրերին սպասում էին «Ավրորայի» կամավորները՝ 2018թ. դափնեկրին պատվելու։ Պաշտոնական մասի ավարտից հետո հյուրերը հնարավորություն ունեցան ըմբոշխնելու հայկական երգի և պարի «Կարին» համույթի ներկայացումը և միանալու հայկական ավանդական քոչարի շուրջպարին։ Ներկաներին ներկայացվեց նաև երաժշտական ռիթմիկ գործ՝ «Վահագն» դհոլահարների համույթի կատարմամբ։ Մատենադարանը միջնադարյան ձեռագրերի և տպագիր գրքերի հարստագույն հավաքածուներից մեկն է աշխարհում, ուր պահվում են պատմությունից ու փիլիսոփայությունից մինչև բժշկության ոլորտին վերաբերող մատյաններ։ «Մատյան Մարդասիրացը» կպահվի հայկական մշակութային և մարդասիրական արժեքների պահպանության կարևորագույն կենտրոն Մատենադարանում ներկայումս ամփոփված ավելի քան 20,000 պատմական մեծարժեք ձեռագրերի կողքին։ «Ավրորա» մրցանակի 2019թ. հերոսների անունները հայտնի կդառնան և կգրվեն «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում 2019թ. ապրիլի 24-ին։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am