««Սասնա ծռերին» ոնց ուզում եք դատեք, բայց և նրանց հետ դատեք նաև ինձ». Վարդգես Գասպարի
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ֆեյսբուքյան իր էջում գրել է. 0 - Ես կրքերը ոչ թե շիկացնելու, այլ՝ հանդարտացնելուն եմ կողմ, բայց դե մի կողմ քաշվելը և անպատասխանատվությունը իմ տարբերակը չի: 1 - Ըստ ինձ Սասնա Ծռերի ընդվզումը պետք է դիտարկել ոչ թե այսօրվա, այլ՝ 2016-ի գաղջ ու անհույս իրավիճակի պայմաններում: 2 - Ես Սասնա Ծռերին չեմ փորձելու ձեզանից պաշտպանել, ոնց ուզում եք դատեք, բայց և նրանց հետ դատեք նաև ինձ: 2016-ին Ծռերի ընդվզումը միանգամայն ընկալելի էր ինձ համար: 3 - ՊՊԾ գնդի գրավման օրերին ես պատրաստ էի ամեն ինչ անել՝ Ծռերի կյանքը պաշտպանելու և արյունահեղություն թույլ չտալու համար՝ ինչը չհաջողվեց... և փաստացի խոցվեցին Ծռերից մի քանիսը: 4 - Մեր պարտքն է զոհված ոստիկանների ցավը մեղմացնելը:
