Յուրաքանչյուր ուժից 4 հոգի. պայմանավորվել են. ընտրությունները անցկացման ժամկետը հայտնի է

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքային խումբը ձեւավորման փուլում է եւ հաջորդ շաբաթվա ընթացքում, ամենաուշը մինչեւ ամսվա վերջ կամբողջանա։ Որոշվել է խորհրդարանական 4 խմբակցություններից 4-ական ներկայացուցիչ ընդգրկել՝ խմբակցության ղեկավարները եւ 3-ական ներկայացուցիչ։ ՀՀԿ-ն արդեն որոշել է իր ներկայացուցիչներին՝ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյան, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյան եւ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյան: «Ծառուկյան դաշինքից» դեռեւս 2 անուն է հայտնի՝ Սերգեյ Բագրատյան, Գեւորգ Պետրոսյան, «Ելք»-ից՝ Էդմոն Մարուքյան, Լենա Նազարյան, ՀՅԴ-ից դեռ չեն որոշել։ Խմբի աշխատանքները համակարգում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, ով նախնական հանդիպումներ է ունեցել օրենսդիրի ներկայացուցիչների հետ եւ տեղեկացրել, որ առաջարկ կա՝ իջեցնել անցողիկ շեմը․ կուսակցությունների դեպքում 5-ից դարձնել 3, իսկ դաշինքների դեպքում՝ 7-ից` 5 տոկոս։ Առաջարկը, սակայն, միանշանակ չի ընկալվել՝ այն հակադարձմամբ, որ դրանով նպաստավոր պայմաններ կստեղծվեն մարդ-կուսակցությունների համար։ Ի դեպ, տեղեկություն կա, որ սեպտեմբերից մեկնարկելիք հանդիպում-քննարկումները կտեւեն մինչեւ հաջորդ տարվա փետրվար։ Պայմանավորվել են՝ այդ ժամանակ հայտարարել ԸՕ-ի աշխատանքների ավարտի մասին, իսկ ընտրություններն անցկացնել ապրիլ-մայիսին, սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հերքեց պայմանավորվածությունների մասին տեղեկությունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am