Արդեն որոշումը կա. Նիկոլ Փաշինյանը՝ տույժ-տուգանքների, արագաչափերի եւ տեսախցիկների, եկամտահարկը նվազեցնելու մասին

Արդեն կա որոշում, ըստ որի ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները կզրոյացվեն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում պատասխանելով օգտատերերի հարցերին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եթե մարդը վերցրել է ասենք մեկ մլն դրամի վարկ եւ ինչ-ինչ պատճառներով չի կարողացել վճարել, եւ այդ վարկը տույժ-տուգանքներով հասել է 3 մլն-ի։ Մենք արդեն բանկերի հետ ունենք պայմանավորվածություն, որ ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները զրոյացվեն։ Դրա արդյունքում բանկերի եւ վարկառուի հարաբերությունները կվերադառնան զրոյական մակարդակի։ Դրանից հետո կսկսենք նաեւ վարկային պատմությունների մաքրման գործընթաց։ Սկզբնական շրջանում փոքր պոչ ունեցողների պատմությունը կմաքրվի, որ նրանք նոր վարկ ստանալու հնարավորություն ստանան, հետո այդ շրջանակը կլայնացվի»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։ Պետք է քննարկել նաեւ արագաչափերի եւ տեսախցիկների գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու հարցը, բայց կասեցնելու որոշում չի եղել, ասաց Նիկոլ Փաշինյանը։ Խոսելով եկամտահարկը նվազեցնելու մասին՝ տեղեկացրեց, որ այս հարցով ևս պատրաստվում են զբաղվել:  «Մենք առաջիկայում պատրաստվում ենք նաև եկամտային հարկի իջեցմանը, այս պահի պլանով իրավիճակը կմնա նույնը, պարզապես կուտակային բաղադրիչի մեջ 5%-ը կդառնա 2,5%: Այս համակարգը կգործի, քանի դեռ եկամտահարկի տոկոսները չեն իջել այնքան, որ համեմատելի լինեն մեր ժողովրդի ստացած աշխատավարձերին: Երբ որ եկամտահարկը իջնի, կուտակայինի տոկոսները նորից կհասնեն 5%-ի: Այս պահին մեր նպատակը՝ եկամտահարկը իջեցնել, որ կուտակայինը նորից դառնա 5%: Եկամտահարկի փոփոխոխության հետ կապված հույս ունենք ստվերը կրճատել, որի արդյունքում կարձանագրվեն աշխատավարձերի իրական չափերը: Ունենք գլոբալ խնդիր՝ ստվերը կրճատելով պետական եկամուտները ավելացնել: Մեր երկրի առավելագույն պրոբլեմը «փող չկա»-ն է, ես համոզված եմ, որ փող կա, պարզապես այդ փողը պետք է դնել օրինական ռելսերի վրա, որ դա ծառայի Հայաստանի զարգացմանը»:

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am