Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կադրային քաղաքականությանը

Ուղիղ եթերում օգտատերերի հարցերին է պատասխանել Նիկոլ Փաշինյանը և նշել, որ տեղյակ է, բոլոր դժգոհություններից:  Օգտատերը հարց էր տվել՝ արդյոք Փաշինյանը տեղյակ է որոշ վիճահարույց նշանակումներից: «Եթե այդ որոշումների տակ իմ ստորագրությունն է, ապա տեղյակ եմ բոլոր նշանակումներից ու տեղյակ եմ նաև, որ որոշ նշանակումներ հարցեր են առաջացնում,- պատասխանել է վարչապետը:- Ես չեմ կարծում, որ մեր նշանակումներն իդեալական են, դրանց վրա բազմաթիվ գործոններ են ազդում: Ցանկացած մարդ ինչ-որ կենսագրություն է անցել, ոչ ոք անթերի չէ: Առաջարկում եմ դատել արդյունքներով, շանս տանք ու տեսնենք՝ արդյունքներն ինչպիսին են: Կային նշանակումներ, որ մեծ աղմուկ-աղաղակ բարձրացրին, բայց այս ժամանակահատվածը ցույց տվեց, որ նրանք բարձր մակարդակով իրենց գործը անում են: Եթե ես զգամ, որ իրադարձությունները կատաստրոֆիկ են ու անարդյունավետ, ապա ես անհապաղ միջոցներ կձեռնարկեմ, այդպիսի պաշտոնյան չի կարողանա շարունակել իր պաշտոնավարումը»: Նա ընդգծեց, որ իրենք աշխատում են ճիշտ կադրային քաղաքականություն վարել. «Միշտ չէ, որ ստացվում է, բայց կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ կատաստրոֆիկ խնդիրների չեն բերել։ Եթե այդպիսի բան լինի, հավատացեք, որ պատասխանատվության կենթարկվի տվյալ պաշտոնյան»։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am