Վաշինգտոնի առաջին թեթև ապտակը Փաշինյանին ու երիտասարդ ԱԽՔ-ին

Օրեր առաջ ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը Հայաստանը ներկայացնող ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ելույթում ասել էր հետևյալը. «Միջազգային լարվածության օջախ է շարունակում մնալ նաև Մերձավոր Արևելքը: Մասնավորապես, դա վերաբերվում է Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող իրավիճակին: Այդ համատեքստում և այդ կապակցությամբ կցանկանայի ևս մեկ անգամ վերահաստատել մեր աջակցությունը Ռուսաստանի Դաշնության գործողություններին, որի հետևողական ջանքերի շնորհիվ Սիրիայում ահաբեկիչների դիրքերին անդառնալի վնաս է հասցվել և նրանք, ըստ էության,զրկված են իրենց կողմից վերահսկվող տարածքներից: Մենք նաև բարձր ենք գնահատում ռուսական և ղազախական կողմերի նախաձեռնությունները և գործողությունները Աստանայի ձևաչափով սիրիական խնդրի համապարփակ կարգավորման ուղղությամբ: Համոզված ենք, որ Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունները թույլ տվեցին նվազեցնել զինված հակամարտության լարվածությունը և խթանել քաղաքական կարգավորումը»: Վերոնշյալ հայտարարությունը, կարելի է ասել, լակմուսի թուղթ է դարձել, այն առումով, որ Վաշինգտոնը՝ մեր երկրում իր դեսպանատան միջոցով կոնկրետ հակադարձել է մեր երկրի երիտասարդ ԱԽՔ-ին: ԱՄՆ կառավարությունը համաձայն չէ, որ ՌԴ-ն Սիրիայում լարվածությունը մեղմելու հարցում օգտակար դերակատարում է ունեցել: Այս մասին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են Analitik.am-ին՝ ի պատասխան հարցմանը, որում խնդրել են հայտնել ԱՄՆ կառավարության դիրքորոշումը Սիրիայի հարցում ՀՀ ԱԱԽ քարտուղարի դիրքորոշման վերաբերյալ, ինչպես նաև հարց են ուղղել, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ վերոնշյալ դիրքորոշումը Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման ընթացքի վրա: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ուշագրավ պատասխան է ուղարկել կայքին, որում մասնավորապես ասվում է հետևյալը. «Որպես ինքնիշխան երկիր՝ Հայաստանն ազատ է իր իսկ քաղաքական դիրքորոշումների ու կարծիքների ձևավորման մեջ: Մենք, թերևս, չհամաձայնենք, որ Ռուսաստանը Սիրիայում լարվածությունը մեղմելու հարցում օգտակար դերակատարում է ունեցել: Մենք մշտապես ասել ենք, որ Սիրիայի ճգնաժամը չունի ռազմական լուծում և եռանդագին աշխատել ենք լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Ցավոք, Ասադի ռեժիմը՝ Ռուսաստանի և Իրանի օժանդակությամբ, շարունակում է ձգձգել հակամարտությունը՝ անտեսելով լարվածությունը թուլացնելուն միտված իրենց իսկ համաձայնագրերը և հրաժարվելով Ժնևյան գործընթացից: Մենք շարունակում ենք մեր ուշադրությունը բևեռել Ժնևյան գործընթացին և այդ բանակցություններում բովանդակային առաջընթաց ունենալուն: Մենք Ռուսաստանին կոչ ենք անում Ասադի ռեժիմին բերել դեպի Ժնևյան բանակցություններ: Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ՝ Ռուսաստանը պարտավորված է օգտագործել իր դիվանագիտական ու ռազմական առավելություններն Ասադի ռեժիմի նկատմամբ՝ վերջ դնելու հարձակումներին և ստիպելու դադարեցնել հետագա ռազմական նախահարձակ գործողությունները: Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այն գործողություններին, որոնցով Ասադը պատասխանատվություն կկրեր քիմիական զենքի օգտագործման համար և, թերևս, 11 անգամ այս հակամարտության ընթացքում հնարավոր կլիներ խուսափել անմեղ մարդկային զոհերից: Այս արգելանքներից վեցը վերաբերում են քիմիական զենքի օգտագործմանը, իսկ մյուսները՝ մարդասիրական մուտքի և օգնության ապահովմանը և քաղաքացիական անձանց դեմ հարձակումների դադարեցմանը: Ռուսաստանը պետք է ապահովի իր ինքնակամ հռչակած պարտավորությունների կատարումը ՄԱԿ-ի ԱԽ 2254 բանաձևի և հարավարևմտյան հրադադարի համաձայն, ինչն արտացոլված է նախագահներ Թրամփի և Պուտինի Դա Նանգի համատեղ հայտարարության մեջ»: Իհարկե, պաշտոնական Վաշինգտոնը, ինչպես նաև Մոսկվան ունեն իրենց դիրքորոշումը Սիրիայի հարցում, դրանք բոլորին հայտնի են, ինչպես նաև պարզ է, որ դրանք հակադիր դիրքորոշումներ են: Սակայն Հայաստանի երիտասարդ ԱԽՔ-ին «տեղը դնելու» միջոցով, Վաշինգտոնն այսպիսով պաշտոնական Երևանին առաջին անգամ հասկացրել է, որ հարկ եղած դեպքում երիտասարդ իշխանավորներին հիշեցնելու է պարզ ճշմարտություններ, որոնք Վաշինգտոնի համար աներկբա են: Մետաքսյա Շալունց

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am