Մանե Թանդիլյանի հրաժարականին թեժ բանավեճեր են նախորդել. Մանրամասներ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն արդեն սկսել է ճաքեր տալ: Մի կողմից այնքան էլ հարթ չեն Փաշինյանի հարաբերություններն իր հետ իշխանության մաս կազմած ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հետ: Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենսդրության շուրջ քննարկումների ժամանակ միջադեպ եղավ Փաշինյանի ու ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի միջև: Երեկ ԱԺ-ում բարեգործությունն արգելող օրենսդրության քննարկումների ժամանակ Փաշինյանի ուղղությամբ բացահայտ դժգոհություններ ու ակնարկներ եղան ԲՀԿ-ական պատգամավորների կողմից: Մյուս կողմից հարթ չեն հարաբերությունները «Ելք» դաշինքի ներսում. Փաշինյանի գործելաոճից գոհ չեն դաշինքի անդամ մյուս երկու ուժերը՝ «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունները: Պատահական չէ, որ երեկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրեց Մանե Թանդիլյանը՝ միաժամանակ դադարեցնելով իր անդամակցությունը ԼՀԿ-ին: «Ազատություն» ռ/կ եթերում Թանդիլյանը ներկայացրեց հրաժարականի պատճառները՝ ասելով, թե իր պատկերացումները չեն համապատասխանում այս կառավարության տեսլականին, իսկ ահա «Լուսավոր Հայաստան» կուսակցության մյուս անդամները ընդհատակ էին անցել: Ամեն դեպքում «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախարարի հրաժարականից առաջ «Ելք» դաշինքի միջև կրկին անհամաձայնություններ են եղել, այս անգամ՝ ԱԺ խմբակցության ղեկավարի պաշտոնի շուրջ: Մասնավորապես, ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Էդմոն Մարուքյանը խոսել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ցանկության մասին: Սակայն Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել, ասել է, թե խմբակցության ղեկավարը պետք է ՔՊ-ից լինի: Սկզբում առաջարկվել է Սասուն Միքայելյանի թեկնածությունը, բայց վերջինս ինքնաբացարկ է հայտնել: Փաշինյանը հետո առաջադրել է ՔՊ փոխնախագահ Լենա Նազարյանի թեկնածությունը, ինչին էլ դեմ են եղել Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը: Էդմոն Մարուքյանը նույնիսկ հայտարարել է, թե ԲՀԿ-ին ավելի շատ պորտֆել է տրված, քան իրենց, որ Փաշինյանի գործընկերն են: Մարուքյանը նույնիսկ ասել է, որ այսպես շարունակվելու դեպքում իրենք Փաշինյանի կառավարության համար պատասխանատվություն չեն կրում ու նույնիսկ կհայտարարեն այդ մասին հրապարակային: Դրանից հետո էլ տեղի է ունեցել նախարարի հրաժարականը»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am