Առանց կռվի «հողեր ազատագրող» մարտաֆիլմի «հերոսը»

Ադրբեջանական իշխանական քարոզչամեքենան լծվել է հերթական «հաղթական» զառանցանքներին: «Տոնելու» առիթը սա է, իբր՝ ադրբեջանական բանակը Նախիջևանի ուղղությամբ 11 հազար հա տարածք է գրավել: Հունիսի 8-ի երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցներում հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ ադրբեջանական բանակը վերականգնել է Գյուննութ գյուղի և շրջակա բարձունքների հանդեպ վերահսկողությունը՝ շուրջ 11 հազար հա տարածք: Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով այդ տեղեկատվությունը, հայտնել է, որ հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ հրամանատարությանը, խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ։ Խնդրանքը հայկական կողմը բավարարել է: Ամենալավ պատասխանը ադրբեջանական կեղծիքին տվել է ադրբեջանցի նախկին դիվանագետի կողմից: ԵՄ-ում Ադրբեջանի ներկայացուցչության նախկին ղեկավար Արիֆ Մամեդովը գրառում է կատարել Facebook-ում՝ ծաղրելով ադրբեջանական մամուլում տարածված այն տեղեկատվությունը, որ ադրբեջանական բանակը Նախիջևանի ուղղությամբ 11 հազար հա տարածք է գրավել: «Կա՞ արդյոք գոնե մեկ ողջամիտ մարդ, ով հավատում է հեքիաթներին, թե Նախիջևանի տարածքում առանց մարտերի կարող էր ազատագրվել 11 հազար հա տարածք։ Ընդհանրապես նրանք հասկանու՞մ են՝ ինչ է նշանակում 11 հազար հա, թե՞ մաթեմատիկայի հարցում էլ նրանց մոտ ամեն ինչ այդքան ողբերգական է։ Այդ ուղղությամբ հայերը ժամանակին գրավել են միայն Հայաստանում գտնվող Քյարքի անկլավը, որը նախկինում բնակեցված էր ադրբեջանցիներով։ Նախիջևանի տարածքները, այդ թվում Գյուննաթ գյուղը, երբեք գրավված չեն եղել։ Սա ապացուցում են նաև մեր պաշտոնական քարտեզները։ Ծիծաղելի է պատկերացնել չեզոք գոտում գտնվող և ռազմական որևէ նշանակություն չունեցող դատարկ Գյուննաթ գյուղը ռազմավարական տարածք», ըստ aravot.am-ի՝ ասել է ադրբեջանցի նախկին դիվանագետը: Այնուհետև Արիֆ Մամեդովը շարունակել է. «Մենք լսել ենք երկրում 5%-ից ցածր գործազրկության մակարդակի, Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության և Գերմանիայի փլուզման մասին: Հիմա էլ մեզ հեքիաթներ են պատմում պատերազմում հաղթանակների մասին: Քանի՞ մարդ է հնարավոր կերակրել հեքիաթներով: Եթե այսպես շարունակվի, ապա մենք, ինչպես խոստացել է մեր մեծ կերակրողը, կազատագրենք Երևանը, ընդ որում, առանց կռվի: Ու քանի դեռ մեր իշխանությունները խոսում են վիրտուալ հաղթանակների մասին, հայերը սկսել են կառուցել իրական, ժողովրդավարական հասարակություն, ոչ թե վիրտուալ: Հայաստանում համընդհանուր պայքար է տարվում կոռուպցիայի դեմ, մաքսատանը վերացվում են բոլոր սահմանափակումները և այլն: Բարեփոխումների տեմպերով նրանք արդեն առաջ են անցնում Վրաստանից: Իսկ կենսամակարդակով, նվազագույն աշխատավարձի, զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող փոխհատուցումների մակարդակով նրանք մեզնից վաղուց առաջ են անցել: Բավական է ժողովրդին կերակրել հեքիաթներով: Ամբողջ աշխարհը ծիծաղում է մեզ վրա»,- գրել է Մամեդովը: Ահա, այն ամենն, ինչ պետք է իմանա ադրբեջանական հասարակությունը սեփական երկրի ղեկավարի ու նրա ստեղծած կեղծ քարոզչամեքենայի մասին: Սա իհարկե, հարցի մի կողմն է: Կա ավելի խորքային վերլուծության արժանի հարց՝ իսկ ինչու՞ է Ալիևը նման կեղծիքի դիմում, ո՞րն է նրա իրական նպատակը՝ իրական ռազմական գործողություննե՞ր, պատերազմի նախապատրաստությո՞ւն՝ այս օրինակ «հաղթանակների» հիմքի վրա: Թերևս՝ բոլորը միասին: Ե՛վ հասարակությանը պատերազմի նախապատրաստելու ծրագիր, թե՛ երկրում «հաղթական» մթնոլորտ ձևավորելով՝ այլ կարևոր խնդիրներից Ադրբեջանի ժողովրդին շեղելը, թե՛ հայկական կողմի ուշադրությունը Արցախից՝ հայ-ադրբեջանական սահման ուղղելն է: Թամար Բագրատունի

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am