Առաջին լուրջ հիասթափությունս ու կասկածներս նոր կառավարության նկատմամբ
Առաջին լուրջ հիասթափությունս ու կասկածներս նոր կառավարության նկատմամբ. աշխատանքից ազատում են Լիլիթ Արզումանյանին, ով ավազակապետության մեջ վերացրեց կաշառակերությունը բոհում և թողնում են պաշտոնում բազմաթիվ չարաշահումներում մեղադրվող, պետական գումարներն իր ընկերներին տրամադրող, գրագողերին հովանավորող, նրանց լաբորատորիաներ, գրանտներ տրամադրող գիտպետկոմի նախագահ Սամվել Հարությունյանին, ով Սերժ Սարգսյանի կլանին ծառայելու շնորհիվ բազում տարիներ մսխել է պետական գումարները՝ դրանք բաժանելով իր ընկերներին՝ կարծում եմ դրանից կոնկրետ շահ ունենալով։
Այս մասին գրել է հոգեբան Սամվել Խուդոյանը՝ հրապարակելով այս լուսնկարը
