Գայանե Առուստամյան. «Ցնդել եք, ցնդել…. Լա՞վ չեք դուք»

Լրագրող Գայանե Առուստամյանի հրապարակումը: Ցնդել եք, ցնդել…. տատս ասում էր՝ փողով հարբած, այս դեպքում՝ իշխանության բարձունքից գլխապտույտի մեջ։ Լա՞վ չեք դուք։ Սոցիալական ծրագրեր մշակեք։ Թե՞ խելքներդ էդքան տոն չի տալիս։ Դատարկ բնակարանները տրամադրեք սոցիալապես անապահովներին… Իշտահներիդ քացախ։ Էդ ասելը լավ չի, խլեք, խլեք մարդկանցից իրենց տնավեր պուճախները…. Իբր տեղյա՞կ չեք թե էդ տներն ինչպես ու ինչո՞ւ են դատարկ մնացել։ Իբր տեղյա՞կ չեք, որ օտարության մեկնածների 99 տոկոսը ծայրը հազիվ ա ծայրին հասցնում, էշի պես աշխատելով, վերքը սրտներում։ Թե՞ դասական գյորմամիշի պես կարծում եք, որ օտար երկրներ գնացածները հաստատվել են այդ երկրների մայրաքաղաքների իշխանական պալատներում, որոնց մասին միայն տեղեկություններ ունեք։ Շատերը նույնիսկ չեն կարողանում իրենց դատարկ թողած պուճախը վարձով տան, որ իրենց հոգսերի մի չնչին մասը հոգան։ Հասել եք դաչա, բա մի հատ մեծահոգի ժեստ արեք, մնացեք ձեր տանը (որը, վստահ եմ, շատ բարվոք, վերանորոգված է, քան շատերի դատարկ մնացած բնակարանները) ու ձեր դաչան, (որտեղից լայվ էիք անում ու շշմած պատմում թե՝ վեց-յոթ բաղնիքզուգարան ունի, չհաշված ալաֆռանգի սաունան) հատկացրեք անապահով ընտանիքներին։ Երեք-չորս ընտանիք կտեղավորի։ Չթողեցիք քամի անցնի արանքով, կայծակնային արագությամբ պետական արտոնությունները ջաններդ քաշեցիք։ Բարոյականության նշույլ չի՞ եղել թե չի մնացել ձեր մեջ։ Պետական թալանը ետ բերեք, միլիարդների մասին է խոսքը։ Ջայլամի դիրք եք ընդունել, ոչ ուզում եք աշխարհի երեսին վաղուց առկա դրական փորձը տեսնեք, ոչ էլ առավելեւս՝ կիրառեք։ Մարդուկնիկ միկրաֆոն եք ման գալիս, որ հայ գրականության շտեմարաններից սպունգի պես քաշած ձեր բառապաշարը շաղ տաք բազմության գլխին։  

դիտվել է 250 անգամ
Լրահոս
Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am