Պատմությանն ինչ թողեց Աղվան Հովսեփյանը

Աղվան Հովսեփյանը քիչ առաջ հրաժարական է ներկայացրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից, որտեղ նա նշանակվել էր 2014 թվականից, երբ հրաժեշտ տվեց Գլխավոր դատախազի պաշտոնին։ Դեռեւս 1970-ականներից պետական համակարգում տարբեր պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանը իր բարձունքին հասավ 90-ականների վերջից, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազ՝ դառնալով իշխանության հիմնասյուներից մեկը: Նա վիթխարի ունեցվածք դիզեց,ի վերջո ցուցաբերեց նաեւ քաղաքական հետաքրքրություններ՝ հասնելով նրան, որ եղբորը դարձրեց ԱԺ պատգամավոր, հիմեց նաեւ Նիգ Ապարան ՀԿ-ն, մինչ օրս կազմակերպում էր շուրջպարեր Արագածի լանջերին։ Սերժ Սարգսյանի օրոք Գառնիկիչը դյուզն-ինչ զիջեց դիրքերը, բայց նրա վիթխարի ունեցվածքը չփոխեց սեփականատիրոջը: Աղվան Հովսեփյանի էպոխան ավարտվեց, սակայն նա պատմության գիրկն է անցնում աղմկոտ պատմություններով։ Սկսենք  1999 թվականի հոկտեմբերի 27-ի ԱԺ-ում տեղի ունեցած ոճրագործությանը Աղվան Հովսեփյանի դերակատության մասին շատ է գրվել: Մասնավորապես, հոկտեմբերի 27-ի նախաքննությունը Աղվան Հովսեփյանը զինդատախազին է մակագրել հոկտեմբերի 28-ին: Նույն օրը առավոտյան ԱԺ տարածքում կատարվել էր տեղազննություն, որտեղ հայտնաբերվել էր նաև Նաիրի Հունանյանի կարմիր թղթապանակը: Ըստ առողջ տրամաբանության, այդ թղթապանակը իր պարունակությամբ նույնպես պիտի գտնվեր զինդատախազության վարույթին հանձնված քրգործի նյութերում: Փաստն այն է, որ սույն թղթապանակը, մեկ ամբողջ օրից ավելի գլխավոր դատախազությունում պահելուց հետո, հոկտեմբերի 29-ին Աղվան Հովսեփյանը ԱԱ նախարարին՝ «Հարգելի Սերժ Ազատի» գրառումով մի գրություն է կազմում և այն ուղարկում ԱԱՆ, որպեսզի թղթապանակում եղած գրառումների համապատասխան օպերատիվ-որոնողական աշխատանքներ կատարվեն։ Պակաս աղմկալից չէին նաեւ Wikileaks-ի բացահայտումները, որոնցից պարզ դարձան Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի՝ Աղվան Հովսեփյանի հետ ունեցած հանդիպման եւ նախկին դեսպանի ունեցած կարծիքը։ Հանդիպման առիթ էր հանդիսացել 3 մարմնավաճառների հետ դեսպանատան աշխատակիցների զրույցը: Վերջիններս հայտարարել էին, որ իրենց Հայաստանից Թուրքիա են տեղափոխել Վրաստանի տարածքով կեղծ փաստաթղթերով, որից հետո բռնի կերպով պահել են և սպառնացել կալանքով: Դեսպանը վստահ է եղել, որ պատմությունները իրական են, իսկ մարմնավաճառները բողոքել են նաև գործը քննող քննիչների պահվածքից: Էվանսը նամակում գրում է, որ Աղվան Հովսեփյանը տեղյակ էր հանդիպման պատճառի մասին և անթաքույց քմծիծաղ է տվել, երբ ինքը նշել է զրույցի թեմայի մասին: Հովսեփյանն ասել է դեսպանին, որ ինքն անձամբ քննել է մարմնավաճառների հայտարարությունները: Նրա խոսքերով՝ գործի ձայնագրությունները հստակ ցույց են տալիս, որ մարմնավաճառները ստել են: Հովսեփյանը մեջբերել է մի հայկական ասացվածք` «Աստված հեռու պահի բոզի շառից»», – WikiLeaks-ի փոխանցմամբ գրել է ԱՄՆ դեսպանը: Աղվան Հովսեփյանի խայտառակման կուլմինացիան 2008-ի Մարտի 1-ի դեպքերի քննության ժամանակ էր, նախ երբ սարքվեց «յոթի գործը», որը հանրության լայն շերտերի համար ակնհայտ շինծու գործ էր, հատկանշական է, որ անգամ արտասահմանյան դիվանագետների ծիծաղն էին հարուցել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի այն պնդումները, թե ընդդիմությունն ու նրա առաջնորդը նեյրոլինգվիստիկ հնարքներ են բանեցրել հանրահավաքների ընթացքում: Ի հեճուկս դրա, Պերմյակովի ոճրագործության օրերին Գյումրիում ծավալված իրադարձությունների ժամանակ ակնհայտ դարձավ ՀՀ դատախազության ու մյուս իրավապահ մարմինների ահաբեկվածությունը ռուսների նկատմամբ։ Աղվան Հովսեփյանի անունը 2007 թվականից սկսած կապում են նաեւ գործարարներ Մանվել և Վարշամ Դարբինյան եղբայրների հակամարտության հետ, նրանց են պատկանում պաղպաղակ ու հրուշակեղեն արտադրող «Շանթ» ընկերությունը, «Եվրովագեն» ընկերությունը, «Շանթ» ռեստորանային համալիրը: Սակայն, տարիներ առաջ եղբայրների միջև ինչ-որ վեճ է ծագել, և նրանք դադարել են համատեղ գործունեությունը։ Ղարիբյանների ընտանիքի անդամները բազմիցս հայտարարել են, որ եղբայրների միջև ծավալված հակամարտությունը հրահրել է Աղվան Հովսեփյանը: Վարշամ Ղարիբյանը համարվում է Հովսեփյանի հովանավորյալը։ Ըստ մամուլի՝ Աղվան Հովսեփյանը տիրացել է Մանվել Դարբինյանին պատկանող «Ֆոլքսվագեն Ֆաետոն» ավտոմեքենային: Աղվան Հովսեփյանի հրաժարականը խորհրդանշում է նախկին համակարգի անշրջելի հեռացումը ։ Անի Սահակյան

դիտվել է 528 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am