Նիկոլը, Մարտի 1-ն ու Քոչարյանին Պուտինի դուռն ուղարկելու գործը

Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն թեժ է պահում Մարտի 1-ի թեման: Նշանակում է, նա թեժ է պահում Ռոբերտ Քոչարյանի թեման: Փորձենք հասկանալ՝ ինչու... Ռոբերտ Քոչարյանն իր իշխանավարման տարիներին մշտապես համարվել է Ռուսաստանի հավատարիմ գործիչ, և եթե Սերժ Սարգսյանը մանևրում էր արևմուտքի հետ, և ինչ-որ առումով նրա կոմպլեմենտարիզմը կարող էր նյարդայնացնել արևմուտքի, ապա Քոչարյանի կոմպլեմենտարիզմը կասկած չէր հարուցում Մոսկվայում. Պուտինն անվերապահ վստահում էր Քոչարյանին: Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ բարձրացնում Մարտի 1-ի բացահայտման և Քոչարյանին հարցաքննելու թեման: Այստեղ մի քանի պատճառներ կան՝ առաջինը, բնականաբար նա փորձում է ճնշել Քոչարյանի հնարավոր աշխուժացումը քաղաքական դաշտում, թեև թվում է, որ Քոչարյանն առանձնապես չի ցանկանում ասպարեզ դուրս գալ: Բայց ով իմանա, ինչ կարող է տեղի ունենալ: Երկրորդը՝ Փաշինյանը թեժ է պահում Մարտի 1-ի ու Քոչարյանի պատասխանատվության հարցը զուտ հագուրդ տալով հասարակական պահանջին, որպեսզի որպես մարտիմեկյան գործողությունների մասնակից՝ երևա պահանջատեր, արդարություն վերականգնող գործիչ: Եվ վերջապես երրորդ պատճառը դա այն է, որ այս կերպ Նիկոլ Փաշինյանը փորձում է այնպիսի իրավիճակ ստեղծել, որպեսզի, եթե Քոչարյանն իր համար վտանգ զգա՝ Մոսկվայի հետ փորձի լուծել հարցերը: Այսինքն՝ Մոսկվան դիմի Նիկոլ Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողելու խնդրանքով: Այլ կերպ ասած՝ պարզ առևտուր. Փաշինյանը կփորձի Քոչարյանին «թանկ» վաճառել Մոսկվայի վրա, որպեսզի Կրեմլն իրեն Քոչարյանի հարցում խնդրի: Իհարկե, իրավիճակը կարող է այնքան թեժանալ, որ Քոչարյանն էլ Փաշինյանին մեղադրի Մարտի մեկին հասարակությանը բորբոքելու, իրավիճակը լարելու, հասարակությանը կանխամտածված բախումների տանելու մեջ: Բայց Քոչարյանն այստեղ թույլ է՝ ի վերջո Փաշինյանը և հասարակությունն արագ կհակադարձեն Քոչարյանին, որ որքան էլ իրավիճակը լարված լիներ 2008-ի նախագահական ընտրություններից հետո՝ ժողովրդի վրա կրակ բացելու, Երևանի կենտրոնում արյուն թափելու հրահանգ ընդդիմության առաջնորդները չեն տվել, պատասխանատուն եղել է այդ օրվա իշխանությունը՝ Քոչարյանի գլխավորությամբ: Հետևաբար, Քոչարյանի համար փրկության օղակ մնում է Պուտինը: Եթե Մարտի 1-ի թեման Փաշինյանը շարունակի այսպես թեժ պահել՝ Քոչարյանը կարող է ստիպված լինել դիմել Պուտինին՝ Մարտի 1-ը հարցը Փաշինյանի հետ փակելու խնդրանքով, ինչը միանգամայն հարմար է Նիկոլ Փաշինյանի համար՝ Պուտինի հետ բանակցելու հարցում դերի և ազդեցության մեծացման առումով: Թամար Բագրատունի

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am