«Բոբո ձաձա», թե՞ Նիկոլ-2.Դոն Պիպոյի մարտահրավերը

Էջմիածնում հետհեղափոխական կրքերը չեն հանդարտվում: Թավշյա հեղափոխությունն արդեն անցյալում է,Հայաստանը նոր իշխանություն ունի, սակայն կան մարդիկ, որոնք համարում են, որ այդ փոփոխությունը գրոշ չարժե, քանի դեռ  Էջմիածնում պահպանվում է ստատուս քվոն: Ահավասիկ Արթուր Ասատրյանը, որն առավելի հայտնի է Դոն Պիպո անվանումով, համարում է, որ ինքն էլ ոչ պակաս Նիկոլ Փաշինյան է ու կարող է իր հարազատ քաղաքում իշխանափոխություն իրականացնել, վերջ դնել  գեներալ Մանվել Գրիգորյանի դինաստիային, նրա որդուն՝ Էջմիածնի քաղաքապետին փոխարինել իր մարդուն, համայնքներում յուրայինների կարգել, այսինքն, Էջմիածնում հաստատել իր իշխանությունը, իսկ ավելի պարզ՝ օգտվել իրավիճակից, սեփական ծառայությունն առաջարկել օրվա իշխանություններին՝ ապացուցելով, որ ինքը կարող է անել անհնարը: Մոտ մեկ ամիս է լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվում, որ այդ առաքելությամբ Հայաստան է վերադարձել գեներալի ընտանիքի ոխերիմ հակառակորդ Պիպոն, ով ժամանակին իր քաղաքից արտաքսվել է Մանվել Գրիգորյանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով: Իրեն գործարար, բարերար համարող , բայց իրականում քրեական տարրերի հետ սերտ առնչություն ունեցող Դոնին սակայն մինչ օրս ոչինչ չի հաջողվում, քան մեծ-մեծ խոսելը, ինչպես նա անում էր ոչ հեռավոր անցյալում, երբ իր ընկեր Կարեն Կարապետյանն էր վարչապետ դարձել ու նույն ոգեւորությամբ Պիպոն վերադարձել էր Հայաստան ու վստահեցնում էր, թե հեսա-հեսա 2 հազար աշխատատեղ է բացում, թե միլիոնավոր դոլարների ներդրումներ  անելու, քանզի դարձել է Կարապետյանի հիմնադրած ներդրումների ակումբի անդամ: Սակայն այս ամենը մնաց օդում, բայց դաս չեղավ այս երեւելիի համար: Նա հիմա էլ պատրաստակամություն է հայտնում ծառայել այս իշխանություններին, օրումեջ հարցազրույց է տալիս, հայտարարություն անում, թե ինքը սիրված ու հարգված է իր քաղաքում, թե իր ազդեցությունը ոչ ոք չունի, բայց միեւնույն է նրան համաքաղաքացիները չեն հետեւում ու դուրս չեն գալիս բողոքի ակցիայի: <<Ուզում եմ ասել էջմիածինցիներին, որ ես իմ բոլոր գործերը թողած եկել եմ, իրենց կողքին եմ, որ էս հարցը խաղաղ ճանապարհով, առանց ոչ մի ցնցումների՝ լուծում ստանա։ Նորից կոչ եմ անում էջմիածինցիներին՝ ես չունեմ ոչ մի քաղաքական նպատակ, ես ձեզանից մեկն եմ, ձեր կողքին եմ։ Ես սիրում եմ իմ երկիրը, իմ երկիրն իմ մայրն է։ Ես չեմ դադարելու օգնել իմ երկրին, իմ հայրենակիցներին։ Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին, որ ուզում են Հայաստանին օգնել, միանալ մեզ և օգնել հայրենիքին>>,- օրերս հերթական անգամ կոչ է արել նա իր համաքաղաքցիներին, բայց այդ կոչին կրկին անսացողներ չկան։ Թեպետ Դոնը պնդում է, որ ինքը վայելում է իր համաքաղաքցիների սերն ու հարգանքը, սակայն իրականությունն այլնի մասին է վկայում եւ էջմիածնցիները գուցեեւ հասկանում են, որ մրից դուրս գալն ու մրջուրն ընկնելը դեռ հարցի լուծում չէ: Հասկանում են, որ իրենց նոր մանվելիզմի դարաշրջան պետք չէ եւ այն էլ մի մարդու ղեկավարությամբ, որը միայն խոսքով է ձեւացնում, թե սիրում է քաղաքը, բնակիչներին.<<Էջմիածին քաղաքը, ունենալով 1700 տարվա պատմություն, չունի հյուրանոց, չունի սրճարան ու ռեստորան, ոչ մի տուրիստական ընկերությունում չունենք գովազդ, չունենք զբոսայգի, որտեղ մարդը կարող է զբոսնել։ Ես մի դպրոց էի հովանավորել, վերանորոգել, և 3 ամիս առաջ բացվել է։ Հիմա ես եկել, ծանոթացել եմ մեր սոցիալական մյուս կարևոր հասարակական վայրերին, դպրոցներն ու մանկապարտեզներն անմխիթար վիճակում են։ Եթե իրենք պետք է անեն, ես դեմ չեմ, թող անեն, իրենք ժամանակ էին ունեցել 20 տարի։ Իսկ եթե մենք ուզում ենք անել, բայց մեզ ուզում են սարքել «բոբո ձաձա», ամբողջին վախացնեն, որ կլան է, եկել է Արթուր Ասատրյանը։ Ես 3 մլն ծախսում եմ ամբողջ աշխարհում իմ ծրագրերի վրա։ Էջմիածնի բյուջեն 2.8 մլն է, իմ ծախսածն ավելի շատ է, քան Էջմիածնի բյուջեն։ Ես միայն ուզում եմ օգնել էջմիածինցիներին>>։ Հարց է ծագում՝ ուզում է, բայց ինչն է խանգարում, որ օգնի: Անի Սահակյան

դիտվել է 424 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am