Արթուր Աղաբեկյանի կոչը ՀՀ նախագահին

ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ, «Արցախի հերոս», Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Facebook-ի իր էջում կոչով է դիմել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Ձեր հրամանով, իր դիմումի համաձայն գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը ազատվել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից: Դուք Արմեն Աբրահամյանին չեք հրավիրել Ձեզ մոտ, չեք լսել դիմումի պատճառը, չեք փորձել ծանոթանալ նրա անցած ուղուն եւ ըստ այդմ ոչ մի շնորհակալական խոսք անգամ չեք ասել շուրջ 30 տարվա երկարամյա ծառայության փորձ ունեցող գեներալին: Ուստի, հարկ եմ համարում հրապարակայնորեն ծանոթացնել Ձեզ գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանին ու նրա անցած ուղուն. ԱԱԾ ողջ անձնակազմը կհաստատի, որ Սահմանապահ զորքերի հիմնադրման օրվանից նա եղել է լավագույն հրամանատարը, ում հաջողվել է սահմանային անվտանգության համագործակցության շրջանակում հայ-ռուսական համագործակցությունը հասցնել գործընկերային ամենաբարձր աստիճանի: Լինելով՝ հայ-ամերիկյան սահմանային անվտանգության բնագավառում համագործակցության թիվ մեկ պատասխանատուն, ԱՄՆ աջակցությամբ կարողացել է նոր որակ հաղորդել ՀՀ սահմանների կահավորմանն ու կառավարմանը: Լավագույնս կազմակերպել է զինվորական ծառայությունը Սահմանապահ զորքերում` ճիշտ համադրելով պարտադիր ծառայությունը պայմանագրային պրոֆեսիոնալ ծառայության հետ: Զինված Ուժերում զբաղեցրել է բարձր պաշտոններ, եղել է ԼՂՀ Պաշտպանության բանակի հիմնադրման ակունքներում: Մինչեւ 1992 թ. սեպտեմբերի 1 գործել է ընդհատակյա կազմավորումներում եւ անցել փառահեղ մարտական ուղի ու արժանացել ԼՂՀ եւ ՀՀ իշխանությունների պարգեւների: Եվ ամենավերջում՝ հայրենիքին անմնացորդ նվիրումով, Արցախ է վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից 1988 թվականին: Նրան սիրում են Արցախում, նրան սիրում եւ հարգում են բոլոր ժամանակների գործընկերները: Հարգելի պրն. Սարգսյան, կոչս ու հորդորս է, որ հայրենիքին անմնացորդ ծառայություն մատուցած, իրենց գիտակցական կյանքի մեծ մասը ՀՀ Զինված Ուժերին ու նրա ամրապնդմանն ու զարգացմանը նվիրած սպաներին, ըստ արժանվույնս, արժանացնեք գնահատանքի ու արժեվորման. մեր պետությունը պետք է պատշաճը մատուցի իր արժանի զավակներին:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am