Ձերբակալվել է Մեծավան համայնքի ղեկավարը

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավար Ս.Վ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Մեծավանի մշակույթի կենտրոնում որպես տնօրեն և որպես դռնապահ ձևակերպել է անձանց, որոնք աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված գումարները յուրացվել են: Փաստի առթիվ նախապատրաստված նյութերով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Մեծավան համայնքի իրավասու պաշտոնատար անձինք, իմանալով համայնքային ենթակայությամբ գործող և համայնքապետարանի միջոցներով ֆինանսավորվող Մեծավանի մշակույթի կենտրոնի տնօրենի կողմից 2013 թվականի հունիս ամսից մինչև 2018 թվականի մայիսի 31-ը, իսկ դռնապահի կողմից 2016 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային պայմանագրերով նախատեսված պարտականությունները չկատարելու, աշխատանքի չհաճախելու հանգամանքի մասին, կազմել են աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, որոնցում կեղծ տեղեկություններ ներառելով այդ անձանց կողմից կանոնավոր աշխատանքի ներկայանալու և փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ, ներկայացրել են վճարման: Արդյունքում վերջիններիս անվամբ անհիմն ելքագրվել է ընդհանուր շուրջ 4.500.000 ՀՀ դրամ աշխատավարձի գումարներ: Միաժամանակ նյութերով ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Մեծավան համայնքի իրավասու պաշտոնատար անձինք 2017թ. ընթացքում կազմել են համայնքի թվով 10 բնակիչներին սոցօգնություններ տրամադրելու վերաբերյալ պաշտոնեական կեղծ փաստաթղթեր, և դրանք ներկայացրել վճարման: Արդյունքում համայնքի բյուջեից անհիմն ելքագրվել է ընդհանուր 380.000 ՀՀ դրամի չափով գումար, որն ստացել են իրենք՝ յուրացնելով այն: Պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում և վատնում կատարելու, պաշտոնական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ 2018 թվականի հունիսի 6-ին Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը: Նկատի ունենալով, որ քրեական գործով հավաքված ապացույցները հիմք են տալիս ենթադրելու, որ Մեծավան համայնքի ղեկավար Ս.Վ.-ն կատարել է քրեական օրենքով չթույլատրված արարք և գտնվում է այլ տեղանքում, ՀՀ Լոռու մարզի դատախազի ցուցումով 2018 թվականի հունիսի 12-ին նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել նրան ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am