Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենը «Ելք»-ին. «Միգուցե, իրենք են սովոր կոնյակներով հարցեր լուծել»

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանը հայտարարեց, թե իր դեմ արշավ են սկսել Երևանի ավագանու «Ելք» խմբակցության 4 անդամները՝ Դավիթ Խաժակյանը, Թեհմինա Վարդանյանը, Անի Խաչատրյանն ու Անի Սամսոնյանը, որոնք կանխամտածված ու միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում իր մասին:  «Անպատկառ ու անամոթաբար, իրականությանը չհամապատասխանող, ստահոդ տեղեկություններ են տարածում՝ իմ բարի համբավը վիրավորելու, աշխատանքային գործունեության վրա ստվեր գցելու միտումով: Միայն մեկ աշխատակից է բողոքել, իսկ մյուսների ձայնը հաշվի չեն առել: Ինչ-որ կոնյակների հետ են կապում, միգուցե, իրենք են սովոր կոնյակներով հարցեր լուծել, մեզ մոտ այդպես չէ: Մեզ մոտ յուրաքանչյուր ստորաբաժանումում ղեկավարի անմիջական ղեկավարմամբ է որոշվում, թե ով ինչ ժամանակ է գնում արձակուրդ, որից հետո տվյալները տարվում են կադրերի բաժին, ու կազմվում են ցանկերը»,- նշեց Սարգսյանը: Ինչպես ասաց՝ իր համար ծիծաղելի է ավագանու «Ելք» խմբակցության անդամների դիրքորոշումը:  «Քաղաքացին ծառայություն ստանալուց առաջ պարտավոր է և պետք է վճարի այդ ծառայության համար: Բժշկական հիմնարկներում պետպատվերից դուրս իրագործվող, վճարովի հիմունքներով օգնություն կա: Շուրջ 130 բժիշկ-մասնագետից վճարովի հիմունքներով բուժսպասարկում իրականացնում է 34-40 մասնագետ: Այդ 34-40 աշխատակիցները 5.000 դրամից սկսած մինչև մի քանի հարյուր հազար դրամ վճարում են կատարում: Ամեն բան կախված է այդ մասնագետի պահանջարկից, մուտքագրված վճարներից 50-60  տոկոսն էլ հավելյալ գումարվում է աշխատավարձին»,- պարզաբանեց Սամվել Սարգսյանը:

դիտվել է 221 անգամ
Լրահոս
Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am