Մահապարտներն ու Էրդողանը

Վերջին հինգ ամիսներին՝ երրորդ պայթյունը Թուրքիայում Անկարայում երեկ երեկոյան տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 34-ի, 125 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից 19-ի վիճակը ծայրահեղ ծանր է, հաղորդում են թուրքական և միջազգային լրատվամիջոցները: Պայթյունը տեղի է ունեցել Քիզիլայ շրջանում, որը Թուրքիայի մայրաքաղաքի տրանսպորտային և առևտրային հանգույցներից է: Երեկոյան, հաղորդվում էր առնվազն 27 զոհի և 75 վիրավորների մասին: Առայժմ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար, այդուհանդերձ, մի թուրք պաշտոնյա Reuters-ին փոխանցել է, որ նախնական վարկածով` այն նախաձեռնել էր Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) կամ դրան հարող խմբերից մեկը: Պայթյունն Անկարայում տեղի է ունեցել ավտոբուսային կանգառում, որը մոտ է եղել վարչապետի գրասենյակներից մեկին։ Պայթյունը որոտացել է հասարակական տրանսպորտի կանգառում մարդկանց մեծ կուտակման պահին։ Ականապատված մեքենան պայթել է երկու ավտոբուսների արանքում։ Վերջին հինգ ամիսներին Անկարայում հնչում է երրորդ պայթյունը։ Առաջին պայթյունն Անկարայում գրանցվել է 2015թ․ հոկտեմբերի 10-ին՝ բազում ՀԿ-ների անցկացրած խաղաղության հանրահավաքի ժամանակ։ Այն ժամանակ 3 վայրկյանի տարբերությամբ հնչել էր միանգամից երկու պայթյուն, ինչի հետևանքով զոհվել էր 103 մարդ։ Պայթյուններն իրականացրել էին մահապարտ ահաբեկիչները։ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ պայթյունը կազմակերպել է ԴԱԻՇ-ը։ Անկարայում երկրորդ պայթյունը հնչեց 2016թ․ փետրվարի 17-ին՝ ժամը 18:32-ին։ Այս հարձակման հետևանքով զոհվեց 29 մարդ։ Թուրքիայի կառավարությունը դրա համար պատասխանատվությունը դրեց Սիրիայի քրդերի (YPG) վրա, սակայն 2 օր անց այն ստանձնեց «Քրդստանի ազատագրման բազեներ» կազմակերպությունը (TAK): Անվտանգության տեսախցիկը ֆիքսել է Անկարայի կենտրոնում հնչած պայթյունի պահը։ Պայթյունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի հետ և իրազեկվել է զոհերի ու վիրավորների թվաքանակի մասին։ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իր հերթին գումարել է անվտանգության խորհրդի նիստ։ Ավտոմեքենան, որը պայթեցվել էր կիրակի Անկարայում, գողացված է համարվել հունվարի 10-ից։ Ըստ Haberturk-ի՝ տարեց կնոջը պատկանած BMW մակնիշի մեքենան գողացվել էր Շանլըուրֆա նահանգում։ Նախնական տվյալներով՝ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ականապատված մեքենան ավտոբուսի կանգառից ոչ հեռու։ Պայթյունից 2 օր առաջ ԱՄՆ քաղաքացիներին նախազգուշացում է արվել Անկարայում պայթյունից 2 օր առաջ ԱՄՆ քաղաքացիներին նախազգուշացում է արվել Թուրքիայի մայրաքաղաքում ահաբեկչության սպառնալիքի մասին։ Ծանուցումը զետեղված է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան կայքում։ Հաղորդագրությունում ասվել է մայրաքաղաքի կենտրոնական՝ Բահչելիէվլեր շրջանում կառավարական և բնակելի շենքի մոտ ահաբեկչության հնարավորության մասին։ ԱՄՆ քաղաքացիներին զգուշացվել էր չայցելել այդ շրջան և հատուկ ուշադրություն դարձնել անվտանգության միջոցառումներին։ ԱՄՆ իշխանությունները դեռևս չեն պարզաբանել՝ դա կապվա՞ծ է եղել պատրաստվող ահաբեկչության հետ, որն իրականացվել է երեկ՝ խլելով 34 մարդու կյանք։ Աշխարհը դատապարտում է Անկարայի ահաբեկչությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վճռականորեն դատապարտել է Անկարայի ահաբեկչությունը, ինչպես նաև բազմաթիվ զոհերի կապակցությամբ ցավակցել է Թուրքիայի ժողովրդին, նշել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Վլադիմիր Պուտինը ամենավճռական ձևով դատապարտում է Անկարայի անմարդկային ահաբեկչությունը։ Ռուսաստանի նախագահը մարդկային բազմաթիվ զոհերի կապակցությամբ վշտակցում է թուրք ժողովրդին, որը ենթարկվել է ահաբեկիչների հերթական հարձակմանը։ Վլադիմիր Պուտինը խորապես ցավակցում է բոլոր նրանց, ովքեր իրենց հարազատներին ու մերձավորներին կորցրել են այդ ահաբեկչության հետևանքով և տուժածներին մաղթում է շուտափույթ կազդուրում»,- տեղեկացրել է նա։ Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ) արձագանքել է Անկարայում այսօր իրականացված պայթյունին: «Մենք դատապարտում ենք այսօր երեկոյան Անկարայում իրականացված ռմբային հարձակումը։ Դժբախտաբար, մեր հայրենակիցների, քաղաքացիական անձանց գտնվելու շրջանում իրականացված այդ գազանության հետևանքով կան մեծաթիվ զոհեր ու վիրավորներ։ Մենք ամբողջ ժողովրդի հետ կիսում ենք այդ ցավը, վիրավորներին մաղթում ենք առողջացում։ Եվս մեկ անգամ խստապես դատապարտում ենք հարձակումը»,- ասվում է ԺԴԿ ցավակցության մեջ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է Անկարայի ահաբեկչությունը. «ՄԱԿ-ը շարունակում է աջակցությունը Թուրքիայի ժողովրդին ու կառավարությանն այս դժվարին ժամանակում»։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը վճռականորեն դատապարտել է ահաբեկչությունն Անկարայում և վստահեցրել Թուրքիային դաշինքի զորակցության ու ահաբեկչության դեմ պայքարում վճռականության մասին։ «Ես վճռականորեն դատապարտում եմ Անկարայի կենտրոնում՝ ավտոբուսի կանգառում ահաբեկչությունը։ Ես խորին ցավակցություն եմ հայտնում զոհերի ընտանիքներին ու մերձավորներին և Թուրքիայի ժողովրդին», նշել է դաշինքի գլխավոր քարտուղարը։ Սթոլթենբերգի խոսքով՝ նման գործողություններն արդարացում չունեն. «ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները զորակցում են Թուրքիային և վճռականորեն տրամադրված են պայքարելու ահաբեկչության դեմ բոլոր ուղղություններով»։ Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Անկարայի պայթյունն ու խոստացել վերջ տալ ահաբեկչությանը․«Վճռականորեն դատապարտում ենք այդ տխուր հարձակումը մեր քաղաքացիների վրա։ Ցավակցություն եմ հայտնում զոհերի հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»։ Ինչպես նշել է Էրդողանը, Թուրքիան վերջին տարիներին սկսել է պարբերաբար ենթարկվել ահաբեկիչների հարձակումներին։ Նրա խոսքով՝ այդ հարձակումները սպառնում են միասնությանն ու ժողովրդի համախմբվածությանը, և Անկարան չի հրաժարվի ահաբեկչության դեմ պայքարից․ «Ահաբեկչության դեմ պայքարելու մեր վճռականությունն էլ ավելի է ուժեղանում… Մեր պայքարը հաջողությամբ կավարտվի, ահաբեկչությանը վերջ կտրվի»։ Թուրքիան, ահա, հայտնվել է շարունակական ահաբեկչությունների թիրախ: Նախագահ Էրդողանն, արդեն ակնհայտ է, որքան էլ խոստանում է պատժել ահաբեկիչներին, վերջիններս էլ ապացուցում են, որ նույնիսկ իրեն տարածաշրջանի ազդեցիկ երկրիր համարող Էրդողանն ի վիճակի չէ Թուրքիայում խաղաղություն հաստատել: Սիրիական ճգնաժամը վաղուց է դուրս եկել այդ երկրի սահմաններից, և այժմ պարզ է, որ այս խնդիրը առաջ բերեց նոր խնդիրներ` ողջ աշխարհում, այդ թվում և Թուրքիայում: Թամար Բագրատունի

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am