Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արտակ Մանուկյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
